Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ընդունեց կառավարության օպտիմալացման նախագիծը. Մարուքյանը զգուշացնում է՝ ամռանը կրճատումներ կլինեն

Մայիս 08,2019 10:54

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է կառավարության կառուցվածքի օպտիմալացում` նախարարությունների կրճատում եւ միավորում:

Մինչ քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն «դեմ» է քվեարկելու՝ լինելով սկզբունքային. «Այս կառուցվածքը չի տալիս այն պատասխանները, որոնք հեղափոխության արդյունքում պետք է փոփոխությունների բերեին»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին հայտարարեց. «Մենք հույս ունեինք կառուցողական աշխատանքի, երկար աշխատել էինք մեր առաջարկների վրա, բայց քննարկումները պտուղ չտվեցին»:

Ապա Մարուքյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին. «Ամռան հանգիստ ամիսներին մեծ կրճատումներ են սպասվում, զգուշացնում եմ: Դրանք չեն լինելու ուռճացված հաստիքների կրճատումներ, ինչպես փորձն է ցույց տալիս: Մենք «դեմ» ենք քվեարկելու՝ վստահ լինելով, որ այս կառուցվածքը երկար չի դիմանալու»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ մյուս քաղաքական ուժերի առանձին առաջարկները դիտարկել են. «Արդեն հայտարարել ենք, թե որքան մարդ է հայտնվելու կադրային ռեզերվում՝ մի քանի տասնյակ: Խնդրում եմ խուճապ առաջացնող հայտարարություններ մի արեք»:

Նախագծին «կողմ» քվեարկեց 79, «դեմ»՝ 41, եւ «ձեռնպահ»՝ 1 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031