Երեւանի 2800-ամյակին նվիրված այգում այս օրերին բարեկարգման վերջին աշխատանքներն են ընթանում: Թեեւ այգին փակ է, սակայն «Առավոտ»-ի թղթակցին հաջողվեց ներս մտնել եւ մի քանի լուսանկար անել:
Մայիսի 10-ին տեղի կունենա շատ քննադատված այս այգու պաշտոնական բացումը, որին վարչապետը խոստացել է մասնակցել: Բարեկարգված այգին հարուստ է արձաններով ու շատրվաններով, արտերկրից ներմուծված նոր ծառերով:
Թե ինչպիսին է մայրաքաղաքի Իտալիայի եւ Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգին, մանրամասները՝ լուսանկարներով՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում
Լուսանկարը՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
08.05.2019