Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ. «Չեմ վախենա, մի օր գնալու եմ Թուրքիա»

Մայիս 08,2019 12:30

«Առավոտի» եւ «Սինոլաբի» համատեղ «Կյանքը սահմանի եզրին» շարքի հերթական հերոսը 12-ամյա Աստղիկն է, որ քույրիկի, տատիկի ու պապիկի հետ բնակվում է Թուրքիային սահմանակից Երազգավորս գյուղում, որը գտնվում է Շիրակի մարզում: «Մեկ-մեկ գալիս ու սահմանին եմ նայում: Չեմ վախենա, կուզենամ գնալ Թուրքիա, իրենք էլ ինձ նման մարդիկ են: Ուզում եմ տեսնել՝ այնտեղ հայ ապրում է, թե՞ չէ: Երազգավորսը Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն է եղել: Աշոտ Երկաթի ժամանակներից է հայտնի: Մեր գյուղում ամենաբարի, ամենալավ մարդիկ են ապրում, աշխարհի ամենահյուրընկալ գյուղն է: Երբ մեծանամ, թարգմանչուհի եմ դառնալու, որ կարողանամ գնալ աշխարհով մեկ  շրջել ու պատմել Հայաստանի մասին»,-ասում է Աստղիկը:

Նա քույրիկի եւ տատիկ-պապիկի հետ ամռանը տեղափոխվելու է Կրասնոդար՝ ծնողների եւ փոքր եղբոր մոտ. «Արդեն մեկ տարի է չեմ տեսել նրանց, միայն սկայպով եմ ամեն օր խոսում, շատ եմ կարոտել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

Նկարապատումը՝ Անդրանիկ Ասատրյանի

«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են…  
«Առավոտ» օրաթերթ,

07.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031