Մայիսի 6-ին, ժամը 10.35-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին հաղորդում է ստացվել, որ 2763 կմ պիկետ 3-ում Գյումրիից Երևան մեկնող մարդատար գնացքը հարվածել է ոչխարների:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.15-ի սահմաններում, նշված տեղամասում գնացքի տակ են ընկել Անի համայնքի մի բնակչի 9 գլուխ ոչխարները, որոնք սատկել են:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն