Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ամռանը վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստվում է երկու առաջատարների՝ Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի վաճառքի հաշվին ձեռք բերել հինգ նոր խաղացող: Նման որոշման պատճառը նրանց բարձր աշխատավարձն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:
«Արսենալի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2021թ. ամռանը: Ընթացիկ առաջնության 23 խաղերում Մխիթարյանը դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ