Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե՞ ֆեյսբուքյան տարատեսակ խմբերի մոդերատորները պետք է անհանգստանան տարեկան մոտ 120 մահացող կանանց կյանքերի մասին. Արսեն Թորոսյան

Մայիս 07,2019 18:55

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթի տեղեկացնում եմ, որ առնվազն վերջին մեկ տարում բազմիցս ներկայացվել են ավելի քան բավարար ապացույցներ ՄՊՎ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ կյանքեր փրկող բժշկական միջամտության հանդեպ անհիմն ու անհեթեթ մեղադրանքների ձայնը կլռի:

Ինչ վերաբերում է սեփական քաղաքացիների առողջության նկատմամբ պետական հոգածության մասին հարցին, ապա անկեղծ ասած զարմացած եմ ԱԺ պատգամավորի կողմից նման հարցադրմանը։ Միգուցե՞ ֆեյսբուքյան տարատեսակ խմբերի մոդերատորները պետք է անհանգստանան տարեկան մոտ 120 մահացող կանանց կյանքերի մասին:

Մի հարցադրում էլ ես անեմ ԱԺ պատգամավորին։ Արդյո՞ք հակապատվաստումային նման հայտարարություններ անելով, փաստերը խեղաթյուրելով, սխալ և անընդունելի շեշտադրումներ անելով՝ նա ինքը չի նպաստում մեր կարևոր կանխարգելիչ այս միջոցառման տապալմանը։ Լավ կլինի, գոնե ներքուստ ցանկացած ոք պատասխան տա այս հարցին:

Կա գիտություն և մնացածը։ Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնացող ցանկացած ոք պետք է գիտակցի իր քայլերի կործանարար հետևանքները:

Հակապատվաստումային ցանկացած խոսք արժանանալու է կոշտ ու հաստատակամ պատասխանի՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Ինչու՞ ԱՆ նախարարը նույն եռանդով չի առաջարկում գնալ սկրինինգի՝ որը համարվում է վստահելի կանխարգելման միջոց նաև պատվաստվածների համար: Լավ կլինի պոլիկլինիկաներից զանգահարեն և հրավիրեն ՊԱՊ թեստով սկրինինգի, քանի որ դա անվճար է, շատ ավելի անվտանգ և արդյունավետ քաղցկեղը կանխարգելելու համար:
    Ցավոք, Արսեն Թորոսյանը գիտական գրականություն չի կարդում Գարդասիլով պայմանավորված իրական վտանգներն հասկանալու համար և նույնիսկ ծանոթ չի Գարդասիլ 4ի ներդիրին և իրավունք չունի պատվաստվելու համար հենց արտադրողի կողմից նշված սահմանային տարիքը ՝ 26-ը, ընդլայնել մինչև 46 տարեկան, քանի որ եթե մարդն արդեն վարակված է եղել ՄՊՎ-ով Գարդասիլն ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Իսկ ժամանակին, նա՝ Արսեն Թորոսյանը, գիտենալով որ Գարդասիլ 4-ը չունի ՄՊՎ-ի դեմ անհրաժեշտ պաշտպանիչ հատկություն, ասել էր, որ իր երեխային կպատվաստի , բայց ոչ թե Գարդասիլ 4-ով , այլ Գարդասիլ 9-ով: Հիմա ինչու՞ է ստիպողաբար մտցնում Գարդասիլ 4-ը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031