Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան. «Նիստը հետաձգվեց, դատավորը մտավ խորհրդակցական սենյակ»

Մայիս 07,2019 18:22

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպանները վիճարկում են` արդյոք իրավաչա՞փ է նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործի վերաբացումը, թեեւ գործարար Սիլվա Համբարձումյանը, որ Հարությունյանի դեմ դեռեւս 2015-ին բողոք էր ներկայացրել,  դատարանում հայտարարել էր , որ պետք է գործը վերաբացվի, մեղավորներն էլ պատասխան տան:

Մայիսի 7-ին նշանակված դատական նիստը, կրկին հետաձգվեց: Aravot.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ դատավորը մտել է խորհրդակցական սենյակ, իսկ հաջորդ նիստի օրը դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը եւ խոսքը տվյալ պարագայում 14 միլիոն դոլարի մասին է), ինչպես նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Նախկին նախարարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նախաքննական մարմինն էլ նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը բավարարվել է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031