Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պարզաբանումը՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության կասեցման մասին

Մայիս 07,2019 18:20

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի  պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության կասեցման հարցին և հաստատել, որ այդ աջակցությունը կասեցված է, որից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ վարչական դատարանի որոշումը, որով վարույթ է ընդունվել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հայցադիմումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը կասեցնելու մասին» N 64-Ա/1 հրամանի կատարումը կասեցնելու մասին:

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը» հաստատելու մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է գործել և այդ կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար մարզաձևի ֆեդերացիան պետք է ներկայացնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ լինելու մասին տեղեկանք:

Առաջնորդվելով վերոհիշյալ դրույթով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 2019 թվականի ապրիլ ամսի ֆինանսավորման հայտերը նախարարության կողմից չեն բավարարվել:

Գաբրիել Ղազարյանի մոտ բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ կայացած հանդիպումից հետո, մինչև ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, բռնցքամարտի հավաքականների ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և միջազգային մրցաշարերին մասնակցությունը կիրականացվեն Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ՝ ֆեդերացիայի ներկայացրած հայտերի հիման վրա:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031