«Մայիսի 6-ին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանում: Երբ «Լույս» խմբակցության ներկայացուցիչները քննադատել են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է նախագծով իր աշխատավարձը կրկնապատկել, նշանակվել է ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստ: Քառասուն րոպե սպասելուց հետո «Իմ քայլը»-ը նիստ չի գումարել ու ասել է, թե բոյկոտել են, թե ճիշտ են արել…»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Երեւանի բոլոր խնդիրները լուծվել էինք, եւ հիմա քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկե՞նք: Այդ փողերով մարզերի մանկապարտեզները դարձրեք անվճար»,-խորհուրդ տվեց Էդմոն Մարուքյանը:
Ապա նշեց, որ Երեւանի ավագանիում նստած մարդիկ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, մտածում են, թե իրենք ուժեղ լեգիտիմություն ունեն եւ կարող են նման տոնով խոսել փոքր ընդդիմության հետ. «Ուրեմն ես ձեզ հիշեցնում եմ, որ դուք չեք ընտրվել որպես Երեւանի իշխանություն: Ձեզ չեն ընտրել որպես Երեւանի քաղաքապետ եւ ավագանի: Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին, ժողովուրդն էլ տվել է՝ խորհրդարանը ցրելու նպատակով: Երեւանի քաղաքապետի ընտրություններ, որպես այդպիսին, չեն եղել, հետեւաբար՝ ձեզ մի քիչ հաշվետու ու պատասխանատու պահեք: Իմացեք, որ ձեր ստացած ձայները Փաշինյանի ձայներն են, եւ այսօր Երեւանի խնդիրների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ