«Պարոն Մարուքյան, «սուպերվարչապետություն» բառն օգտագործվել է դեռեւս 2017թ.-ին՝ Սերժ Սարգսյանի մասին: Եթե շարունակվեր նրա ղեկավարությունը, այն ծառայելու էր նրան եւ նրա մերձավորներին: Եվ դուք լավ գիտեք, որ «սուպերվարչապետությունը» հենց այդ մասին էր»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:
«Չեմ ուզում հավատալ, որ դուք հիմա Սերժ Սարգսյանին համեմատում եք Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի առաջադրած եւ ընտրած վարչապետի հետ: Համեմատում եք, պարոն Մարուքյան»,-պնդեց Արփինե Դավոյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմունքին, թե կառավարության նոր կառուցվածքը ենթադրում է «մահակների» պես օգտագործվելիք «սուպերնախարարությունների» ստեղծում, Արփինե Դավոյանը նշեց. «Չարագուշակ բաների մասին էիք խոսում, դրանք հնացած տեքստեր են: Այլ բաներ կարելի էր ասել»:
Ապա Դավոյանը կրկին դիմեց Էդմոն Մարուքյանին. «Մենք չենք վախենում Սերժ Սարգսյանի վերադարձից: Դաստիարակչական տոնով այստեղից ելույթներ մի ունեցեք էլի…»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ