Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունը քննարկել է Ծառուկյանի մասին առաջարկը, որոշել են օրենսդրական փոփոխություն նախաձեռնել

Մայիս 07,2019 17:35

«Իմ քայլը » խմբակցությունը քննարկել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը ու որոշել է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ծառուկյանն առաջարկել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որ միասին օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեն՝ պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու հարցն ավելի հստակեցնելու նպատակով: Մակունցն ասաց, որ համաձայն են կատարել այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը կա, նաեւ հնարավոր է ԱԺ էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնեն: Մակունցն ընդգծեց, որ սրանով չեն բացառում, որ էթիկայի հանձնաժողով կստեղծվի, պարզապես հիմա սպասելու են իրավապահների եզրակացությանը:

Մենք փոխանցեցինք Ծառուկյանի դժգոհությունը՝ իբր երկրի ամբողջ խնդիրները լուծել են ու միակ դարդուցավը մնացել է Ծառուկյանի մանդատի հա՞րցը՝ Մակունցը պատասխանեց. «Ես համաձայն եմ բոլոր այն տեսակետների հետ, որ չափազանց աշխատանք ունենք անելու, այդ առումով որեւէ կերպ պաշտպանողական դիրք չենք պատրաստվում գրավել, այո, կան տարբեր խնդիրներ բոլոր ոլորտներում եւ պիտի հետամուտ լինենք խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտում տարբեր հարցեր քննարկելուն, դա նույնպես մեր տիրույթում է»:

«Լուսավոր Հայաստանից» ասում են, որ երբ իշխանություններ հայտարարում են, թե բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, դրա համար հստակ քայլեր են պետք, օրինակ, հանձնաժողովի ստեղծում, կամ հենց Արարատ Միրզոյանը կարող էր հարցը խորհուրդ մտցնել եւ դիմեիք Սահմանադրական դատարան, որ հարցը փակվեր ձեզնից գործողություններ են սպասում ու դուք չեք անում, դա ինչի՞ մասին է վկայում: Մակունցը պատասխանեց. «Մենք հակառակ կողմից գործողություններ չենք տեսել նույնպես»: Նա ասաց, որ երեկ խմբակցությունում քննարկել են այն հարցը, որ օրենսդրական բացերը, որոնք նախանշվել են պետաիրավական հանձնաժողովի կողմից, օր առաջ պետք է լուծվի եւ դրա նախաձեռնությունը ստանձնել է Հերիքնազ Տիգրանյանը. «Մենք ուղիղ ենք եւ անկեղծ ենք մեր խոսքում եւ մեր մղումներում»:

Մակունցն ասաց, որ ՍԴ դիմելն ունի ընթացակարգ. «ԱԺ-ն ուղիղ կերպով չի կարող դիմել ՍԴ»:

Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031