Ռուսական RBK hեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովը հարցազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. վերջինս պատմել է՝ ինչպես են ապրում Հայաստանում թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց: Հարցազրույցի ազդը Դորոնովը տեղադրել է Facebook-ի իր էջում:
«Մեր հեղափոխության վրա մենք ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար… Այդ հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»,- ասում է Փաշինյանը:
Տեսանյութից երևում է, որ Դորոնովը Փաշինյանի հետ շրջել է նաև Երևանի փողոցներով:
«Թավշյա հեղափոխության տարեդարձը Հայաստանում: Վարչապետի հետ շրջեցինք Երևանում, խոսեցինք՝ ինչպես է ամեն ինչ եղել, և թե ինչ է փոխվել այս ընթացքում»,- գրել է Դորոնովը սոցցանցի իր էջում:
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի մայիսի 13-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ