Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց Արցախի Հայաստան չկա». Վիկտոր Սողոմոնյանը քննադատեց գործող իշխանությանը

Մայիս 07,2019 16:46

«Ես միշտ պատիվ եմ համարել հրապարակայնորեն ներկայացնել Արցախի առաջին նախագահին: Այսուհետ էլ, քանի նա այդ հնարավորությունը չունի, առնվազն պատիվ եմ համարում իրեն ներկայացնելու ցանկացած տեղ: Բայց անկեղծ ասած մի փոքր ամաչում եմ, որովհետեւ ես չեմ կարծում՝ ԼՂՀ ազգային ժողովում ինչ-որ մեկը պետք է կոչ անի ներկայացնի»,- Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք» ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա պնդեց`Ռոբերտ Քոչարյանն ապօրինի կալանավորված է, քաղաքական դրդապատճառներով եւ կարծում է, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից:

Անդրադառնալով բուն հարցին, բանախոսն ասաց`Արցախի կարգավորման հարցում կարեւորում է դիլետանտիզմի հաղթահարումը. «Երեկ չէ առաջին օրը ժամը 1 անց կես քաղաքական գործիչ դարձած մարդը իր պարտքն է համարում հրապարակայնորեն վերլուծել, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը, թե պատերազմը ինչպես է պետք անել, ինչպես պետք է պատրաստվել, ինչպես պետք չէ: Մեր մեծարգո գործընկերները, որոնք դահլիճում են՝ քմծիծաղով են վերաբերվում, բայց հիմա դա վաղուց ծիծաղելի չէ: Այնպիսի արտահայտություններ ենք լսում, որ արդեն ծիծաղելի չէ»: Նա պատրաստ է Արցախյան հարցի վերաբերյալ մի շտեմարան, բառարան ստեղծել եւ այն հրամցնել այդ հարցի հասցեատեր մարդկանց:

«Առանց Արցախի Հայաստան չկա»,- Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով, այս նախադասությունը Երեւանում պետք է գրենք ու փակցնենք պաստառների պես. «Եթե ինչ-որ մեկը սա նացիոնալիզմ է համարում, ուրեմն մենք շատ լուրջ ենք թերացել, սա հստակ պետք է ըմբռնենք և ամեն օր աչքի առջեւ ունենանք»:

Նա նաեւ դիմեց Դաշնակցության գործընկերներին` առաջարկելով, որպեսզի Հայ դատի գրասենյակները պաշտոնապես վերանվանվեն Հայ դատի եւ Արցախի միջազգային ճանաչման գրասենյակներ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանն էլ համոզված է`1988-ից կա ՀՀ-ի եւ Արցախի ռազմաքաղաքական դաշինք եւ դրա համար պետք է շնորհակալ լինենք այդ սերնդին: Նա չգիտի` ենթադրվող ռազմաքաղաքական դաշինքի վերաբերյալ փաստաթուղթն ո՞ւմ համար է` Ադրբեջանի, միջազգային հանրության, թե՞ Հայաստանի: Քանի որ առաջին երկուսի մոտեցումները հստակ են եւ վաղուց հայտնի, ենթադրում է, թե փաստաթուղթը Հայաստանի համար է: Այդ դեպքում էլ տարակուսում է. «Իսկ մենք համարում ենք, որ հզոր ու ազնիվ երկիր կառուցելու համար մեզ փաստաթո՞ւղթ է պետք»:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Հայրենիքը պահենք, պահպանենք` սիրով, հույսով, դուխովն էլ` իմ ասածով»,-եզրափակեց նա` նկատելով, որ խրամատում դրանք մեզ պետք են գալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031