«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կմասնակցի հունիսի 9-ին ՀՀ մի շարք մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս մասին հայտարարվեց այսօր տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ:
Ներկայացնելով կուսակցության վերջին ամիսների գործունեությունը, ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ իրենց առջև նպատակ է դրված հաջողություն արձանագրել:
«Կուսակցությունն ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամների թեկնածուներ կառաջադրի մի շարք համայնքներում»,- հայտարարեց նա:
Նշենք, որ Դվինում (Արարատի մարզ) ՀԱՍԱԿ-ից ավագանու անդամներ են առաջադրվելու Մուշեղ Կիրակոսյանը և Վիրաբ Դերմոյանը: Ինչպես նաև կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին Սիսi գյուղապետի պաշտոնում:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Կուսակցության գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն