Ծաղկաձորում աշխատանքը սկսած շախմատի միջազգային գիտաժողովի ժամանակ Aravot.am-ը ՀՇՖ 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանից հետաքրքրվեց, թե երկրում փոխված իրավիճակի պայմաններում իշխանությունների համար որքանո՞վ է նպատակահարմար, որ Սերժ Սարգսյանը շարունակի գլխավորել Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Պարոն Սերժ Սարգսյանը ինչպես առաջներում, այսօր էլ աշխատում է, հետեւում, փորձում է լինել օգտակար շախմատին: Որեւէ խնդիր չենք տեսնում, որովհետեւ աշխատանքներն ընթանում են շատ լավ», – պատասխանեց գրոսմայստերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ