Այսօր օրենսդիրների երկկուսակցական խումբ ուղարկեց նամակնախագահ Դոնալդ Թրամփին, արտահայտելով իրենց վրդովմունքը նրա ապրիլի 24-ի հայտարարության վերաբերյալ և խնդրեցին նրան ուղղակիորեն հաստատել Հայոց ցեղասպանությունը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Նախաձեռնվելով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Հանձնախումբ)համանախագահ կոնգրեսական Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից՝ նամակը ստորագրվեց Կոնգրեսի 28 անդամի անունից, ներառյալ Հանձնախմբի ղեկավարության՝ կոնգրեսականներ Գաս Բիլիրակիս (Հանրապետական, Ֆլորիդա), Ֆրանկ Փալոն Կրտսեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Պիտր Կինգ (Հանրապետական, Նյու Յորք) և Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆորնիա):
«Հայկական համագումարը ողջունում է կոնգրեսական Ջեկի Սփիրին, այս նախաձեռնությունը գլխավորելու համար և Հայկական հանձնախմբի անդամների երկկուսակցական աջակցության համար».- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք գնահատում ենք շարունակական ջանքերը միանշանակորեն հաստատ ել Հայոց ցեղասպանությունը, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ավտորիտարական առաջնորդի ահազանգող հայտարարությունը, որ 1915թ.-ին հայերի բռնի տեղափոխումը «ողջամիտ էր» »: Ամբողջ ազգի զանգվածային տեղահանումը երբեք ողջամիտ չէ. ոչ՛ 104 տարի առաջ, ոչ՛այսօր».- ավելացրեց նա:
«Մենք ցանկանում ենք արտահայտել մեր վրդովմունքը, որ Ձեր հայտարարությունը ուղղակիորեն չճանաչեց Հայոց ցեղասպանությունը ինչպես արեց նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր նախագահության ընթացքում: Սակայն, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու սխալ օր չկա: Մենք հուսով ենք, որ Դուք ի նկատի կունենաք ապագա հնարավորություններ արժանի հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, ովքեր թիրախավորվել էին իրենց հավատքի, ովքեր հալածվել էին և ովքեր վերապրեցին, ինչպես նաև մեր զինուժի այն քաջ տղամարդկանց և կանանց, ովքեր շարունակում են հպարտորեն ծառայել մեր երկրին և պաշտպանել մեր նվիրական իդեալները և ազատությունը» նախագահ Թրամփին ուղված նամակում ասվում էր:
Կարդացեք նաև
Նամակը նաև հղում է կատարում 1-ին Համաշխարհային պատերազմի ընթացքում, Գեներալ Ջոն Ջ. Պերշինգի անձնակազմի ղեկավար Գեներալ-Մայոր Ջեյմս Գ. Հարբորդի հերոսական ջանքերին, ով նախագահ Վուդրո Վիլսոնի ուղորդությամբ, 1919թ.-ին առաջնորդեց ամերիկյան զինվորական առաքելությունը դեպի Հայաստան: Գեներալ-Մայոր Հարբորդը և Միացյալ Նահանգների զինուժը Հայաստանում ընդգծվեց Հայկական ազգային ինստիտուտի (ANI) նոր ցուցահանդեսում, որը հասանելի է առցանց:
Ինչպես նախորդ ադմինիստրացիաների ժամանակ, այս տարվա հայտարարությունում արտացոլվեց ցեղասպանության բառարանային սահմանումը և նաև օգտագործեց հայերեն Մեծ եղեռն արտահայտությունը, որը Հայկական համագումարը բնութագրեց, որպես բաց թողնված հնարավորություն վերջ դնել ցեղասպանության ժխտմանը:
Անցած ամիս, ավելի քան 25 ԱՄՆ սենատոր և կոնգրեսական հրապարակեցին հայտարարություններ և մասնակցեցին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության միջոցառումներին, որոնք տեղի ունեցան Նյու Յորքից մինչև Կալիֆորնիա: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին (Դեմոկրատ, Կալիֆորնիա) նշեց ապրիլի 24-ի, իր հայտարարությունում.- «Հարյուր չորս տարի առաջ, Օսմանյան Կայսրությունը սկսեց իր սարսափելի, սիստեմատիկ ջարդը 1.5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Ավելի քան մի դար հայ ժողովուրդը կանգնել է քաջաբար նրանց դեմ, ովքեր փորձում են վերագրել պատմությունը և ժխտել Հայոց ցեղասպանությունը».- խոսնակ Փելոսին ասաց: «Մենք բարոյական պարտականություն ունենք հիշել Էթնիկ զտման ուղղված այս վայրագությունները և շարունակենք ճանաչել որպես ճշմարտություն՝ աշխարհի պատմության վրա այս սև բիծը: Հարգել նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին և տառապանքները նրանց, ովքեր վերապրեցին, մենք հաստատորեն և միանշանակորեն դատապարտում ենք բոլոր փորձերը արժեզրկել կամ մեղմացնել այս սահմռկեցուցիչ հանցագործությունները».- ավելացրեց նա:
Ամերիկայի հայկական համագումար