Այսօր ռադիոյի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հանրային ռադիո:
Հիշեցնենք, հեղափոխության օրերին՝ անցյալ տարի ապրիլի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի ցույցեր էին լինում, նա իր համակիրների հետ մտավ հանրային ռադիոյի շենք ու այդ ընթացքում կոտրել էին դռներից մեկը:
Այդ դուռը, պարզվում է, մինչ օրս չեն նորոգել: «Էս սարքո՞ւմ եք էս դուռը»,-այսօր հարցրեց Փաշինյանը՝ նկատելով դռան վրա աշխատող բանվորներին:
«Էսի արդեն պատրաստ ա… էսի՝ գաջ ա»,-պատասխանեցին վարչապետին:
Կարդացեք նաև
Փաշինյանը վերցրեց սվաղիչն ու անցավ գործի՝ դռան անկյունները սկսեց «գաջել», ու այդ ընթացքում բանվորի հետ զրույցի էր բռնվել. «Մանկությունս հիշեցի, մանկությանս օրերին սենց գործեր…»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ