Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը». Արսեն Թորոսյան

Մայիս 07,2019 15:18

Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան

Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր:

Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

«Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», – ասել է նախարարը:

Առողջապահության նախարարության և մասնավորապես` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակն է անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային քաղաքականության իրագործումը:

Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգծվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում:

«Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», – ասել է Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031