Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում էիք ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեին, նոր հիշեի՞ք, որ նման բան կա». Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին

Մայիս 07,2019 15:11

«Երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, ձեր մի հատվածը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, նաեւ քաղաքացիական հասարակության մի հատվածը, սկսեց ասել, որ գործն ԱԱԾ-ի քննչականից պետք է տալ ՀՔԾ-ին»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բա երբ մենք ասում էինք, որ ԱԱԾ-ն քննչական մարմին չպետք է ունենա, այն պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչո՞ւ որեւէ մեկը մի բան չէր անում, թե սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեիք, որ նման բան կա»,-հարցադրումներ արեց պատգամավորը:

Ապա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՀՀ-ում «ախպերությունն» այլեւս տեղ չունի. «Բա սա ի՞նչ ախպերություն է»:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի լիազորությունները կասեցրած Դավիթ Սանասարյանը «Հեմոդիալիզի գործով» մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031