Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերնախավի, քաղաքական ուժերիս և բոլոր քաղաքացիներիս պարտքն է հնարավոր բոլոր միջոցներով ձգտել ամրակայելու մեկամյա նվաճումը. հայտարարություն

Մայիս 07,2019 14:55

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և համայն հայությանը՝ Լեռնային Արցախի բնական մայրաքաղաքի՝ Շուշիի ազատագրման 27-ամյա, նացիզմից Եվրոպայի ազատագրության 74-ամյա և Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Վարչապետ ընտրվելով, երկրում Քաղաքացու կամքի պատմական հաղթանակների 1-ին տարեդարձի առթիվ: Հայության ներկա սերնդին մեր մայիսության բազմատոնը հիրավի անանց տոնի վերածելու պատմական բացառիկ պատեհություն է ընձեռված:

Մեկ տարվա մեջ մեր երկրում դրվեցին արդար հասարակություն և ժողովրդավարական պետություն կառուցելու կամային ոչ սակավ հիմքեր: Այս պատմական գործընթացի տրամաբանությունն անշրջելի դարձնելու համար՝ բեկումնային հնարավորություն ընձեռած ներկա պատմաշրջանում ՀՀ վերնախավի, քաղաքական ուժերիս և բոլոր քաղաքացիներիս պարտքն է հնարավոր բոլոր միջոցներով ձգտել ամրակայելու մեկամյա նվաճումը՝ զարգացնելով արդի աշխարհի տրամաբանությանը համարժեք արագություններ՝

  1. Աշխարհի համար ընկալելի և պետականավարման ցայժմ հայտնի միակ արդյունավետ համակարգի՝ հիմնովին ավերված քաղաքական դաշտի ստեղծման և ամրակայման,
  2. Երկրից կողոպտված ու դուրս հանված ահռելի միջոցների վերադարձով ՀՀ քաղաքացիների մեջ սեփական երկրում արարելու մոտիվացիան աներկբա դարձնելու,
  3. Ծայրահեղությունների չհասնող, բայց և հատու անցումային արդարդատության հավասարակշռված ներդրմամբ մեկ տարի առաջ ծագած հույսը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում անմար պահելու,
  4. Լյուստրացիայի միջոցով՝ հանրային բաղադրիչների ոչ հայկական շահեր սպասարկող գործունեությունը զսպելու, հաստատված քրեաօլիգարխիկ իշխանական համակարգն ապամոնտաժելու և քաղաքակրթական հուսալի ապագա ունեցող ժամանակակից երկիր կառուցելու,
  5. Քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական թռիչքային զարգացման հիմքերի հիմքը հանդիսացող հոգևոր անվտանգության դաշտն անխոցելի դարձնելու ուղղություններով:

Հաջողման ոչ միայն քաղաքական, այլև բարոյական պատասխանատվությունը վաղը և պատմության առջև առաջին հերթին և հիմնականում կրելու են իշխանական ներկայիս վերնախավի պատասխանատուները, սակայն պարտավորեցման հրամայականի ներքո են նաև քաղաքական և հանրային բոլոր ուժերն ու քաղաքացիներն ընդհանրապես:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031