Որոշ ժամանակ է՝ ականջալուր էինք թաղապետարանի անձնակազմի հանդեպ թաղապետ պարոն Արամ Դանիելյանի ոչ-կոռեկտ վերաբերմունքի մասին։ Սակայն չէինք հրապարակայնացնում՝ այն չքաղաքականացնելու համար։ Աշխատակիցների վրդովմունքին ականջալուր չեղավ նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Երեկ պալարը պայթեց. Արաբկիրի թաղապետարանի շուրջ 90 աշխատակիցների ստորագրությամբ թաղապետի դեմ բողոքի գրություն կազմվեց ու հանձնվեց Երեւանի քաղաքապետարան։
Յուրաքանչյուր աշխատակից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, սեռից, կրոնական թե քաղաքական հայացքներից ունի պարտավորություններ, սակայն ՀՀ օրենսդրությամբ ու մարդկային փոխհարաբերության հիմնական հասկացություններով սահմանված ունի նաեւ իրավունքներ: Գործատերն ու բարձրաստիճան պաշտոնյան նախ եւ առաջ պարտավոր են հարգել իրենց աշխատակիցների իրավունքները, այնուհետեւ աշխատավորներից պահանջել լիովին գործադրել իրենց պարտավորությունները։ Ընդունելի չէ՝ ուղղակի թե անուղղակի միջոցներով մարդկանց ազատել իրենց աշխատանքից կամ, շահագործելով աշխատանքը կորցնելու վախը, փորձել նրանց հպատակեցնել։
Արձանագրելով, որ Արաբկիրի թաղապետի նշանակումը ՀՀ իշխանությունների կադրային ձախող քաղաքականության եւս մեկ դրսեւում է, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն հայտարարում է` պատրաստակամ է հանուն համայնքի բարօրրության, թաղապետարանի հետ գործակցել, վերականգնելու փոխադարձ վստահությունը թաղապետի, թաղապետարանի անձնակազմի ու համայնքի բնակչության միջեւ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության
Կարդացեք նաև
Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտե