Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինե Դեինյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Կոնստանտին Օրբելյանի` տնօրենի պաշտոնից ազատման թնջուկի մասին` ասաց. «Եթե որեւէ օրենք այսօրվա կառավարության օրոք չի գործում, դա չի նշանակում դա սխալ է եղել, եւ մարդուն պետք է հիմա հեռացնել: Ես կարծում եմ, որ մարդուն աշխատանքից կարելի է հեռացնել միայն մեկ դեպքում, երբ նա չի արդարացնում իր մասնագիտական հնարները, թատրոնը չունի առաջընթաց, լեցուն դահլիճներ»:
Նրա խոսքերով, Ազգային օպերային թատրոնն այսօր ունի բազմաթիվ պրեմիերաներ, լեփ-լեցուն դահլիճներ, հնարավորություն` շփվելու միջազգային ճանաչված դեմքերի հետ: «Մեր պարոն վարչապետը, որը մեր ընտրյալն է, մենք ենք ուզել, որ նա լինի մեր ղեկավարը, բնականաբար կարող է չունենալ այդ ժամանակը, դրա համար են նախարարությունները: Բայց ցավոք սրտի, մեր մշակույթի նախարարությունը, որ այսօր մեր թիկունքում պետք է լիներ, մեր դեմ է կանգնած եւ փորձում է քանդել այն ամենը, ինչ այսօր ունենք»,-ասաց օպերային երգչուհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ