Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օպերայի աշխատակիցները վարչապետից նոր հանդիպում են խնդրում. «Ուզում ենք ներկայացնել ճշմարտությունը»

Մայիս 07,2019 13:08

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը կրկին հանդիպում է խնդրել վարչապետից եւ դրա համար նրան նոր նամակ է ուղարկվել: Մայիսի 7-ին թատրոնի կոլեկտիվի անդամները հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք ակնկալում են հարցի արդարացի լուծում, գերադասում են խնդիրը լուծվի ուշ, բայց օբյեկտիվ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը հիշեցրեց, թե ինչպես են ապրիլի 1-ին հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել իրենց հակափաստարկները: «Արդեն անցել է ավելի քան մեկ ամիս, եւ մենք ուզում ենք իմանալ, թե ի վերջո ինչ եղավ Կոնստանտին Օրբելյանի հարցը»,-ասաց պարոն Ջավադյանը:

Նա հավելեց, որ վարչապետին ասել են, թե մշակույթը նախարարությունը անհասկանալի քաղաքականություն է տանում օպերայի հանդեպ, մինչդեռ օպերան ամենամեծ կառույցն է եւ ամենակարեւոր թատրոններից մեկը:

«Փաստաթուղթը, որ ներկայացրել է վարչապետին, այնտեղ մեր նախկին իրավաբան Քրիստինե Նաղդալյանի բողոքներն են copy paste արված: Ըստ էության, պաշտոնական դիրքի չարաշահում է եղել, որովհետեւ Քրիստինե Նաղդալյանի ամուսինը մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Իսկ իրավաբանական վարչությունը գտնվում է նախարարության աշխատակազմի ղեկավարության ենթակայության ներքո: Փաստորեն շահերի բախում է տեղի ունեցել, ինչի վերաբերյալ խոսել ենք տիկին Մակունցի օրոք»,-ընդգծեց Ջավադյանը:

Դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ է նշում, որ տիկին Նաղդալյանի բողոքները դրվել են այն փաստարկների մեջ, որոնք Կոնստանտին Օրբելյանի ազատման հրամանի հիմք են հանդիսանում ու ներկայացվել վարչապետին:

Օպերային թատրոնի ներկայացուցիչները պնդում են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնները ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են միմյանց: Նրանց խոսքերով, ՀՀ օրենքով գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական պաշտոն է, հետեւաբար տնօրենը կարող է ստեղծագործական պաշտոն եւս զբաղեցնել:

Հարություն Արզումանյանը կարծում է, որ օրենքը պետք է փոխվի, եւ թատրոնում հարց լուծողը պետք է լինի գեղարվեստական ղեկավարը; Ինչ վերաբերում է փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին, նա ընդամենը 6 ամսով է նշանակվել տնօրենի պաշտոնակատար:

«Մեր նպատակը մեկն է` ուզում էինք բոլոր հակափաստարկներին ծանոթացնել նաեւ պարոն վարչապետին ներկայացնել ճշմարտությունը: Նրա առաջ դրված տեղեկությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությունը: Դրա համար նոր հանդիպում ենք խնդրել: Օրբելյանը թատրոնի տնօրեն է նշանակվել ՀՀ կառավարության որոշմամբ: ՊՈԱԿ-ի տնօրենը նշանակվում է հիմնադրի որոշմամբ կամ մրցույթով, իսկ օպերային թատրոնի հիմնադիրը կառավարությունն է: Կառավարության որոշմամբ է պարոն Օրբելյանը 3 տարի ժամկետով նշանակվել է տնօրեն, 3 տարով նրա հետ պայմանագիր է կնքվել, այլ բան է, որ 3 տարի լրանալուց հետո կարող է նոր պայմանագիր չկնքվել»,-ասում է Արզումանյանը:

Օպերային թատրոնի աշխատակիցները տարակուսած են. վարչապետին ներկայացված փաստաթղթում խոսվում է 92 մլն դրամի խախտումների վերաբերյալ, մինչդեռ դրանք վերաբերում են 2014-16թթ., երբ Օրբելյանը այդ ժամանակ ղեկավար չի եղել: Հարություն Արզումանյանը հավելում է, որ օրենքով Կոնստանտին Օրբելյանը երկամսյա ժամկետում կարող է դիմել դատարան` վիճարկելու իր ազատման հրամանը, իսկ այդ երկու ամիսը շուտով սպառվում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031