Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի եւ նրա ընկեր թագաժառանգի մասին՝ Հայաստանում թագավորական կոչումը գերակա չէ

Մայիս 07,2019 13:01

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց հայերի «չուզողությունից» ու նախանձից:

Նա նույնիսկ հայերի մասին անեկդոտ պատմեց, թե «Հայը ոսկե ձկնիկ է բռնում, ձկնիկն ասում ա՝ ինչ ուզես կանեմ, ինձ բաց թող: Մենակ քեզ ինչ տամ, հարեւանիդ կրկնակի եմ տալու՝ մեքենաներ, տներ, ոսկի, ինչ ուզես՝ կրկնակի եմ տալու: Մտածում, մտածում է, ի՞նչ ասի, ասում է՝ մի աչքս հանի»:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ ասաց. «Չեմ կարծում, որ բոլորին է վերաբերվում պարոն Ծառուկյանի ասածը, հիմա խոսքից բռնենք ու ասենք՝ բոլորի՞ն է վերաբերվում: Անեկդոտը հո ինքը չի հորինել»:

Գագիկ Ծառուկյանը դժգոհում է, որ իր ընկերը՝ թագաժառանգ, եկել է Երեւանի կենտրոնում ուզել է հյուրանոց բացել, ինչ-որ խոչընդոտներ են ստեղծվում, արդեն մարդը հրաժարվում է, ինչո՞ւ իշխանությունները չեն թողնում, որ թագաժառանգները գան մեր երկրում ներդրում անեն, երկիրը զարգացնեն, Ծառուկյանն ասում է, որ իր ձեռքը որտեղ կպավ, այնտեղ ծաղկում, զարգանում է, ինչո՞ւ չեք թողնում բոլոր ոլորտներին այդ մարդու ձեռքը կպնի: Այս հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը լայն ժպտաց ու ասաց. «Կարծում եմ, հարցի պատասխանը դուք կարող եք ստանալ քաղաքապետարանից, պարոն Ծառուկյանից եւ մնացած բոլոր այն մարմիններից, որոնցից պարոն Ծառուկյանը դժգոհում է: Ինչ վերաբերում է մնացածին, կարող եմ ասել, որ ՀՀ-ում գերական օրենքն է, ոչ թե ծանոթ-բարեկամը, ոչ թե շրջապատը, ոչ թե թագավորական կոչումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031