Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի Լեւոն Ջավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օպերային թատրոնի ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանի օրոք աշխատանքից ազատվել են մարդիկ, որոնք իր խոսքով՝ պատասխանատվություն ունեին 2014-16 թթ 92 միլիոնի խախտումների հետ կապված:
«Մեր վարչապետը բողոքում էր, որ եղել է մեր Ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, եւ դահլիճը 40 տոկոսով էր լցված եղել: Խնդրեմ եկեք օպերային թատրոն, տեսեք, թե նախկինի համեմատ ինչ լեփ-լեցուն են դահլիճները, նայեք նաեւ մեր դրամարկղը: Ի դեպ, Օրբելյանի վրա մի մեղադրանք էլ կա, որ ինքը նշանակված է եղել նախկին իշխանությունների կողմից: Ի՞նչ անենք, մեր չորրորդ նախագահն էլ է հրավիրված եղել նախկին իշխանությունների կողմից, դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,-տարակուսանք հայտնեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ