Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուրսային եւ դիպլոմային «գրող» կազմակերպություններն արդեն հանում են գովազդային վահանակները». պատգամավոր

Մայիս 07,2019 12:54

ԱԺ-ն այսօր քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած՝ «Գովազդի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիշեցնենք, որ այս օրինագծով արգելվում է ռեֆերատների, կուրսայինների եւ դիպլոմայինների գովազդը: Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց. «Գիտական եւ ուսանողական հանրույթը դրական է արձագանքել այս նախագծին: Մեզ անգամ նկարներ են ուղարկում, որ կազմակերպություններն արդեն հանում են իրենց գովազդային վահանակները՝ չսպասելով օրենքի երկրորդ ընթերցմանը»:

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ իր հերթին նշեց՝ տեղեկություններ կան, որ դասախոսական կազմը եւս ներգրավվում է ռեֆերատների եւ կուրսայինների ծառայությունների մատուցման աշխատանքին. «Սա պետք է բացառել, ոչ թե թույլ տալ»:

Կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն էլ ընդգծեց. «Կառավարության դիրքորոշումն այն է, որ այս օրինագիծն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է: Մշակվում է նաեւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծ, որը նաեւ գրագողության դեպքերի համար պատժամիջոցներ է պարունակում»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է դրվի քվեարկության եւ անցնի երկրորդ ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031