Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սաղի դարդ ու ցավը մնացել է Ծառուկյանի մանդատը, սաղ երկրի խնդիրները լուծվել, պրծել է, հա՞». Գագիկ Ծառուկյան

Մայիս 07,2019 12:36

«Սաղի դարդ ու ցավը մնացել է Ծառուկյանի մանդատը, սաղ երկրի խնդիրները լուծվել, պրծել ա, հա՞»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով իր հետ կապված վերջին քննադատություններին ու մանդատից հրաժարվելու պահանջներին:

Նրա խոսքով՝ «Ծառուկյանը մի անգամ որպես պատգամավոր գնաց Եվրոպա, Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 80-ից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեջ կյանքում չի գնացել: Բայց որ «վեռտալյոտ» էլ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայի 40-50-ը տանեի: Որ տարել եմ, ցույց եմ տվել մարդիկ ինչ խաղաղ Ղարաբաղում ապրում են, քաղաքի կենտրոնում Բակո Սահակիչը սեղան է գցել, նրանք հիացած գնացին: Պատկերացնում էին մինչեւ այդ, թե Ղարաբաղում տանկեր են, պատերազմ, մարդիկ կասկաներով են ման գալիս»:

Ըստ Ծառուկյանի, մարդիկ դատարկ-դատարկ խոսում են, խոսել բոլորը կարող են, այ անել չեն կարող:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031