Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի հարկային մուտքերի հետ կապված ինչ-որ անհասկանալի երևույթներ են տեղի ունենում. «168 ժամ»

Մայիս 07,2019 12:38

Պետեկամուտների կոմիտեի հրապարակման համաձայն, առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի մուտքերը եղել են 110,1 մլրդ դրամ։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ ԱԱՀ-ն նույն ժամանակահատվածում կազմել է 142,2 մլրդ դրամ, որից շուրջ 76,6 մլրդ դրամը ստացվել է Հայաստան ներմուծվող ապրանքների, 65,6 մլրդ դրամը՝ Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների գծով։

Շահութահարկի գծով հրապարակված տվյալների տարբերությունն անցնում է 52,6 մլրդ դրամը։ ՊԵԿ-ի դեպքում ցուցանիշը մի քանի անգամ փոքր է Ֆիննախի ցուցանիշից: Առաջինը արձանագրել է 19,5 միլիարդի, երկրորդը 72,1 մլրդ դրամի մուտք։

Նույնը նաև եկամտային հարկի գծով է. ՊԵԿ-ի տվյալներով՝ մուտքերը կազմել են 95,7 մլրդ դրամ։ Մինչդեռ, Ֆինանսների նախարարությունն արձանագրել է, որ՝ «2019 թվականի առաջին եռամսյակում եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 126.6 մլրդ դրամ»։

Տարբերություններն առկա են նաև մի շարք այլ հարկատեսակների, այդ թվում՝ շրջանառության հարկի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների, արտոնագրային հարկի գծով։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ թյուրիմացություն է եղել։ Բայց այդպես չէ։ Այս անհամապատասխանությունը կապված է վերը նշված 136 մլրդ դրամի հետ: Մի դեպքում՝ դա ներառվել է առանձին հարկատեսակների մուտքերում, մյուս դեպքում՝ ոչ։ Թեև, եթե այդպես էր, այն հավանաբար պետք է երևար նաև ՊԵԿ-ի ցուցանիշներում, ինչպես, ասենք, նախկինում էր։

Հիմա հարցեր են առաջանում, ինչպե՞ս հանկարծ առաջացավ այդ 136 մլրդ դրամը։ Կամ ինչպե՞ս է ստացվել, որ հունվար-փետրվարին գրեթե վերադարձ չի իրականացվել, իսկ մարտին միանգամից ահռելի գումար է վերադարձվել, ընդ որում՝ ավելի քան 38 տոկոսը՝ շահութահարկի գծով։ Գուցե այդ ամենը կապված է նաև անցած տարվա հարկային մուտքերի ե դրանց ապահովման առումով ի հայտ եկած խնդիրների՞ հետ, որոնք այդպես էլ մինչև վերջ չպարզաբանվեցին։

Սրանք հարցեր են, որոնք դեռ պատասխան չունեն։ Բայց անկախ այդ պատասխաններից, բյուջեի հարկային մուտքերի հետ կապված ինչ-որ անհասկանալի երևույթներ են տեղի ունենում, որոնք մի օր, անշուշտ, ջրի երես են դուրս գալու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031