Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Բոլոր հիմքերը կան, որ այսօրվա ֆորումի հռչակագիրը կարող է դառնալ երկու պետությունների միջեւ իրավական պայմանագրի հիմքը»

Մայիս 07,2019 12:20

«Ժամանակներ են եղել, երբ դաշնագիրը մոտ է եղել իրականություն դառնալուն, բայց օբյեկտիվ պատճառներից ելնելով` այն հետաձգվել է: Այժմ տեսնում ենք, որ պահն է, որ այն ընդունվի: Բոլոր հիմքերը կան, որ այսօրվա ֆորումի հռչակագիրը կարող է դառնալ երկու պետությունների միջեւ իրավական պայմանագրի հիմքը: Համոզված եմ, որ այսպիսի ներկայացուցչական կազմով քննարկումները հնարավորություն են տալիս մտքեր փոխանակելու ու հստակ դիրքորոշումներ ունենալու: Ողջունելով Դաշնակցության նախաձեռնությունը` ֆորումին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ իր ողջույնի խոսքում ասաց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ֆորումը, ինչպես տեղեկացրել ենք, տեղի է ունենում Արցախի խորհրդարանում: Այն կազմակերպել է ՀՅԴ-ն:

«Դժվար է պատկերացնել Արցախն առանց Մայր Հայաստանի ու Հայաստանն` առանց Արցախի»,- ասաց Աշոտ Ղուլյանը`առավել քան կարեւորելով նաեւ Սփյուռքի հետ շփումները, համագործակցությունը: «Հայրենիքից դուրս ապրող մեր եղբայրներն ու քույրերը ներշնչում են մեզ` մեր նպատակներին հասնելու համար»,- ասաց նա:

Աշոտ Ղուլյանը կարեւորեց Արցախի եւ Հայաստանի օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031