Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Ալան– թալանչիների մոտ վախ կա, այդ առումով ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարությանը». «Ժողովուրդ»

Մայիս 07,2019 12:14

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ։

–Պարոն Ալեքսանյան, հիմա ի՛նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում։ Աշխատանքային քննարկումներ շա՞տ են լինում։

–Ես, անկեղծ ասած, ՀՀԿ-ի հետ շատ կապեր հիմա չունեմ։ Նկատում եմ, որ անհրաժեշտ ակտիվությունը, որը պիտի լինի, չկա։ Կուսակցության անդամների հետ շփում չկա։ Սա կարող է մի քանի բանով պայմանավորված լինել։ Պայմանավորված է ընդհանուր շարքային անդամների պասիվությամբ, ոչ բոլորն են, ՀՀԿ-ում ընդհանուր քաղաքականություն չկա, ասելիք չկա։

Ես չեմ կարծում, որ միայն իշխանություններին քննադատելը ճիշտ է։ Պետք է ծրագիր ունենալ, պետք է ներկուսակցական կյանքի խնդիրները լուծել, նոր զբաղվել ընդհանուր քաղաքական կյանքով։ ՀՀԿ–ն պետք է իր ներսում ծրագրերը, անելիքները հստակեցնի, պիտի համաձայնեցնի շարքային անդամների հետ։ Չկա դա, դրա համար էլ շարքային անդամներն էլ չգիտեն՝ ինչ Է կատարվում:

-Մեկ տարի է անցել հեղափոխությունից, դրական տեղաշարժեր նկատո՞ւմ եք։

–Այն, որ ինչ-որ բան է փոխվել կոռուպցիայի դեմ պայքարում, ալան– թալանչիների մոտ վախ կա, այդ առումով ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարությանը, որովհետեւ ես դրա ջատագովն եմ։ Իսկ փոխվելու համար, եթե սա իրոք հեղափոխություն է, ուրեմն ժամանակը շատ կարճ է լրիվ արմատական փոփոխություններ կատարելու համար, իսկ եթե սա հեղաշրջում է, ուրեմն դեռեւս փոփոխություններ չկան։

Իսկ այն, որ սկսած ոստիկանությունից, պետական աշխատողներից՝ կա փոփոխություն, մթնոլորտի փոփոխություն, դա հաստատ։ Դա կարող է դեպի դրական ճանապարհ տանել, բայց կարող է եւ հակառակը լինել։ Առայժմ դժվար է ասել, որ դրական շատ փոփոխություններ կան, բայց միանշանակ է, որ մթնոլորտը փոխվել է. դա զսպել չի կարելի, ինչքան էլ մենք ուզենանք։ Ես անձամբ ուզում եմ, որ այդ փոփոխությունները լինեն։

ՀՀԿ-ի հետ ես հենց սրա համար համաձայն չեմ, որ չպիտի անընդհատ վատը տեսնել։ Ե՛ւ պիտի լավը ասվի, ե՛ւ վատը։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Частично не согласен с уважаемым Алексаняном. Особенно в том, что касается силовых структур. Лично я каснулся, меня допросили. Требовал вместе со следствиями Манвела, поставить перед трибуналом некоторых “генералов, депутата”. Представил факты. Передал мною написанную книгу. ААЦ возбудил угоовное Дело, необоснованно закрыл, и теперь для обжалования, не разрешает ознакомиться материалами Дела. И пэтому считаю, это был преворот – пересмена власти.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031