Լրահոս
Օրվա լրահոսը

Նազենի Ղարիբյան. «Հիմնական նպատակը եղել է՝ նվազագույնի հասցնել անձնական որոշումների ամպլիտուդը եւ կամայական որոշման տեղ չթողնել». «Հրապարակ»

Մայիս 07,2019 11:35

Մայիսի 3-ին տպագրված՝ «Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել» հոդվածում դիրիժոր Հարություն Արզումանյանը նշել էր, որ նախարարությունը, ի դեմս Ն.Ղարիբյանի, ֆինանսական աջակցություն Է ցուցաբերել տարբեր ֆոնդերի, ՀԿ-ների՝ մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաեւ՝ թատրոնի աջակցման հիմնադրամին,» որի շուրջ վերջին օրերին լայն քննարկումներ ծավալվեցին։ «Օրինակ՝ Օպերայի երիտասարդական ծրագիրը, որտեղ մեծամասնությունը նախագահի մրցանակին արժանացած, հաղթող երգիչներ են, դրանց մերժել է եւ ֆինանսական աջակցություն Է տվել Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագրի, որոնք վաղուց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում»,– ասել Էր Արզումանյանը եւ հավելել, որ Նազենի Ղարիբյանը, որ հանձնաժողովի նախագահն Է, ֆինանսավորել Է բոլոր այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել, որ մրցույթների մեկնեն, մի հաջողություն ունենան, բայց բոլորն առաջին փուլից դուրս են մնացել։ «Նույն Անի Պիվազյանը, որին ոչ մեկը չէր ճանաչում մինչեւ իր ելույթը՝ վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հանկարծ Նազենի Ղարիբյանը ֆինանսավորում է նրան, ով գնում է Իսպանիա՝ մրցույթի մասնակցում ու դուրս է մնում, Գեւորգ Կոջոյանը, որն էլի հանրությանն անհայտ երգիչ է, բայց Օպերայի դեմ բողոք է գրել, ֆինանսավորել են, գնացել է Ռուսաստան՝ մրցույթի, եւ էլի դուրս է մնացել 1-իև փուլից»,– ասել էր Արզումանյանը եւ նկատել, որ հանձնաժողովի անդամներից ոմանք չեն մասնակցել նիստերին։

Նազենի Ղարիբյանն այս առիթով ցանկացավ պարզաբանում տալ՝ նախ անդրադառնալով նախարարության կողմից տրվող աջակցության կարգին։ «Մենք ունենք նախարարի հրամանով հաստատված դրամաշնորհային մրցույթի անցկացման նոր կարգ եւ հանձնաժողովների աշխատակարգ։ Դրանք երկուսն էլ նախարարության կայքում դրված են, որտեղ 10 անվանակարգերին համապատասխան՝ երեւում են նաեւ չափորոշիչները, թե ինչ չափորոշիչների համապատասխան պետք է հայտը ներկայացվի։ Հիմնական նպատակը եղել է՝ նվազագույնի հասցնել անձնական որոշումների ամպլիտուդը եւ կամայական որոշման տեղ չթողնել»,–ընդգծեց Նազենի Ղարիբյանը։

Հանձնաժողովները կազմված են եղել 9-11 անդամներից, գնահատումն արվել է գնահատման թերթիկի միջոցով՝ բաղկացած 7 չափանիշներից, որոնց մեջ, օրինակ՝ ծրագրի արդիականությունը, նորարարությունը, բյուջեն, համապատասխանությունը նախարարության առաջնահերթությունների հետ եւ այլն։ Անդամներից յուրաքանչյուրը գնահատման թղթում՝ չափանիշների տակ դնում է իր գնահատականը՝ կողմ կամ դեմ։ Ապա ընդհանուր հանրագումարի են բերվում գնահատման արդյունքները, որից հետո 2-րդ փուլն է սկսվում, որոշվում է հատկացվող գումարի չափը՝ ըստ ծրագրի կարեւորության, նախարարության ռազմավարական ուղղություններին համապատասխան, համաձայն հայտերի քանակի եւ ըստ ունեցած բյուջեի հնարավորության։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031