Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար» թեման պետք է հանգիստ քննարկել

Մայիս 07,2019 10:00

Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնությունների խնդիրը Հայաստանում իսկապես գոյություն ունի: Քրեական օրենսգրքի 139, 141, 142 եւ 166 հոդվածներով սահմանված այդ հանցագործությունները բազմիցս կատարվել են մեր երկրում՝ 2017 թվականին, օրինակ, գրանցվել է 101 այդպիսի դեպք: Այնպես որ, ասել, թե «մեր ազգի մեջ նման բան չկա», պարզապես երեսպաշտություն է: Ինչպես եւ ցանկացած այլ հանցագործության պարագայում, այստեղ էլ կանխարգելող միջոցներից մեկը դաստիարակչական, լուսավորչական աշխատանքն է: Այս պարագայում՝ առավել եւս, քանի որ հանցագործության զոհերը հաճախ չեն գիտակցում, թե ինչ է իրենց հետ կատարվում, նաեւ հաճախ չեն կարող կամ չեն ուզում դրա մասին բարձրաձայնել՝ մանավանդ երբ այդ հանցագործությունը կատարվում է ընտանիքում: Հետեւաբար, «ջայլամությունն» այստեղ բացարձակապես անընդունելի է՝ խնդրի մասին պետք է խոսել ե՛ւ ծնողների, ե՛ւ երեխաների հետ:

«Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն, նման խոսակցություն վարելու փորձ է: Որքանով է այդ փորձը հաջող, դժվարանում եմ ասել: Անձամբ իմ մեջ գրքի որոշ մտքեր (խորհուրդներ) տարակուսանք են առաջացրել, հեղինակները միշտ չէ, որ կարողացել են գտնել մեր դաստիարակության եւ մշակույթի տեսանկյունից «կոնվենցիոնալ» ձեւակերպումները (վերնագիրն անգամ անգլերենից բառացի թարգմանության տպավորություն է թողնում):

Բայց նրանք, ովքեր անցած շաբաթ հարձակում են գործել սրճարաններից մեկում այդ գրքի շնորհանդեսի կազմակերպիչների վրա, ըստ ամենայնի, այդ գիրքը չեն կարդացել, ականջի ծայրով ինչ-որ բան են լսել եւ որոշել են հանդես գալ «ազգասերի» եւ «հայապահպանի» դերում: Չգիտես որտեղից, նրանք որոշել են, որ գիրքը պարունակում է այլասերվածության եւ միասեռականության քարոզ: Դա ապատեղեկատվություն է, իսկ մարդկանց վիրավորելու, վարկաբեկելու եւ պիտակավորելու ոճը լուրջ բանավեճին, մեղմ ասած, չի նպաստում: Համաձայն չե՞ք՝ ներկայացրեք ձեր փաստարկները՝ հանգիստ, հարգալից, առանց քրեական դրսեւորումների:

…Հետաքրքիր է, որ ոլորտին վերաբերող օրենքներ ընդունվել են նախորդ իշխանությունների օրոք (ինչը ես ճիշտ էի համարում թե՛ այն ժամանակ եւ թե՛ այսօր), նաեւ նման բովանդակությամբ գրքեր են հրատարակվել: Սակայն հիմա այն իշխանության որոշ ներկայացուցիչներ եւ համակիրներ, տուրք տալով «հայուգենական պոպուլիզմին», դարձել են չափից դուրս «ավանդապաշտ» եւ կռիվ են տալիս «ազգային արժեքներն այլասերող» երեւույթների դեմ: Դա նորմալ է. քաղաքական իրավիճակի վայրիվերումները բնականորեն մղում են մարդկանց դիրքորոշումների փոփոխության:

Կարող եմ բերել նաեւ հակառակ օրինակը. մեկ տարի առաջ ընդդիմադիրները կռիվ էին տալիս տեսախցիկների, արագաչափերի եւ «կարմիր գծերի» դեմ՝ հաճոյանալով անկարգապահ վարորդներին: Հիմա, դառնալով իշխանություն, նրանք հասկացել են, որ արագաչափերը, տեսախցիկներն ու «գծերը» կարեւոր եւ օգտակար գործիք են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այդ գրքոյկը, ինքնին, խնդիր չէ

    սակայն զայն տարածող կազմակերպութիւնը, յատկապէս երեխաների՛ ուղղուած իր նորագոյն ծրագրին մէջ, սփռում է նաեւ բազմաթիւ այլ գրութիւններ, քարոզչական բնոյթի բանաձեւումներ եւ թելադրանքներ… որոնք կարող ենք հարց հանդիսանալ նոյնիսկ արեւմտեան երկիրներում…

    մինչ կառավարութիւնը, յանձինս նախարարի մը, այդ կազմակերպութիւնը կոչում է իր գործընկերը…

    ներքեւ պիտի ուղարկեմ հատուածներ… չեմ կարծեր որ կը դիմանայ գրաքննութեան… նոյնիսկ կը յուսամ որ ոչ…

    • Հ.Շ. says:

      կը կրկնեմ, ասոնք կը վերաբերին երեխաների դաստիարակութեան՝

      «Հեշտոց-առնանդամ հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ կնոջ և տղամարդու միջև: Սա ամենադասական սեռական հարաբերության տեսակն է, որի ընթացքում առնանդամը ներթափանցում է հեշտոց: Շատ կանայք կարծում են, որ անպայման իրենց առաջին սեռական հարաբերության ժամանակ պետք է ցավ զգան կամ անպայման արյունահոսեն, որն իրականություն չէ: Եթե կինը բավականին սեռապես գրգռված է, ապա իր հեշտոցը բնական հեղուկ է արտադրում և փոքր-ինչ լայնանում, որը հարաբերությունն ավելի նուրբ և անցավ է դարձնում: Եթե, այնուամենայնիվ, ցավ եք զգում, դա Ձեր իրավունքն է կանգնեցնել սեռական հարաբերությունը և փորձել ավելի ուշ կամ սպասել: Սա միակ հարաբերության տեսակն է, որի ընթացքում կինը կարող է հղիանալ, մնացած մյուս տարբերակների ժամանակ հղիություն հնարավոր չէ:

      Հեշտոց-հեշտոց կամ ծլիկ-ծլիկ հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ երկու կանանց միջև, որի ընթացքում կարող են նաև օգտագործվել այլ իրեր: Շատերը կարծում են, որ այս հարաբերության տարբերակն անվտանգ է սեռավարակ ձեռք բերելու հարցում, սակայն դա այդպես չէ, ինչպես և մյուս հարաբերությունների ընթացքում, այս հարաբերության ընթացքում էլ կարող ես ձեռք բերել սեռավարակ, սակայն տոկոսային առումով ավելի քիչ, քան օրինակ հետանցքային հարաբերության ժամանակ:

      Առնանդամ – հետանցք հարաբերություն, որը տեղի է ունենում երկու տղամարդկանց կամ տղամարդու և կնոջ միջև, որի ընթացքում առնանդամը կարող է ներթափանցել դեպի հետանցք: Կարևոր է նշել, որ այս հարաբերության ընթացքում սեռավարակի ձեռքբերման հավանականությունն առավել բարձր է, քանի որ հետանցքն ունի բավական նուրբ նյարդային վերջույթներ և պատեր, որոնք կարող են հեշտ պատռվել: Այս հարաբերության ընթացքում կարևոր է օգտագործել կրկնակի խոնավեցնող հեղուկով պատրաստված պահպանակ և լավ է սկզբից փորձել ներթափանցել հետանցք մատով և այնուհետև առնանդամով, որպեսզի հետանցքի պատերն առավել լայնացած լինեն: »

  2. Հ.Շ. says:

    « Բերան-սեռական օրգաններ, որը տեղի է ունենում երկու տղամարդկանց, երկու կանանց կամ տղամարդու և կնոջ միջև: Այս հարաբերության տեսակը շատ հասարակություններում կարող է զզվելի կամ անբարոյական թվալ, սակայն սա յուրաքանչյուրի անձնական որոշումն է ունենալ կամ զերծ մնալ նմանատիպ հարաբերություններից: Իրականում սեռական օրգանները բավականին մաքուր օրգաններ են, քանի որ քիչ են շփվում արտաքին աշխարհի հետ և ճիշտ հիգիենայի պահպանման ընթացքում որևէ տհաճություն չի կարող առաջացնել: Դու կարող ես նախապես պայմանավորվել քո տղամարդ զուգընկերոջ հետ, որպեսզի հարաբերության վերջում օրինակ սերմնաժայթքումը լինի ոչ թե բերանի ներսում, այլ դրսում կամ օգտագործել պահպանակներ, որոնք հատուկ նախատեսված են բերանային հարաբերության համար: Տվյալ հարաբերության դեպքում, ինչպես և մյուս անպաշտպան հարաբերությունների դեպքում, կարող են փոխանցվել սեռավարակներ, սակայն հավանականությունն ավելի քիչ է, քան օրինակ հեշտոց-առնանդամ կամ հետանցք-առնանդամ հարաբերության պարագայում, բայց վտանգն այնուամենայնիվ գոյություն ունի: Այս հարաբերության ընթացքում կարևոր է հիշել, որ պետք չէ նախապես խոզանակել ատամները, քանի որ ատամները խոզանակելիս լնդերի երկայնքով ճեղքվածքներ կարող են առաջ գալ, որն ինքնին ավելի կմեծացնի սեռավարակ փոխանցելու հավանականությունը:

    Հետանցք-բերան հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ ինչպես կին-կին, կին-տղամարդ, այնպես էլ տղամարդ-տղամարդ հարաբերությունների դեպքում: Տվյալ հարաբերության տեսակն էլ շատերը կարող են համարել տհաճ և զզվելի, սակայն սա ևս յուրաքանչյուրի իրավունքն է որոշել ունենալ նմանատիպ հարաբերություն, թե՝ ոչ: Կարևոր է նման հարաբերություն ունենալուց առաջ արտաքնապես լավ լվացվել: »

  3. Հ.Շ. says:

    « Պետտինգ, որն ինքնին սեռական հարաբերություն չէ, այն սեռական օրգանների շփումն է, շոյումը: Պետտինգը լավ հնարավորություն է այն զույգերի համար, ովքեր դեռևս հաստատ չեն որոշել ունենալ սեռական հարաբերություն, բայց և ցանկություն ունեն միասին որևէ բան փորձելու: Պետտինգ կարող ես իրականացնել ինչպես մերկ սեռական օրգաններով, այնպես էլ հագնված: Եթե երկուսն էլ հագնված են, ապա սեռավարակ փոխանցելու վտանգ չկա, սակայն տվյալ վտանգը մեծանում է, երբ երկուսն էլ մերկ սեռական օրգաններով են իրար հպվում: Նման հարաբերության ժամանակ էլ կարող է տեղի ունենալ հղիություն, եթե կին և տղամարդ են և եթե սերմնաժայթքումը կատարվում է անմիջապես հեշտոցի մոտ, որը ավելի քիչ հավանական է իհարկե, բայց ամեն դեպքում կա նման վտանգ:

    Բոլոր հարաբերության տեսակները նորմալ են և ընդունելի, եթե դու ինքդ ես հանգիստ վերաբերվում դրանց: Եթե դու պատրաստ ես ֆիզիկապես և հոգեպես, ապա ցավ կամ անհարմարություն շատ ավելի քիչ հավանական է, որ կզգաս, քան եթե լարված ես այդ ընթացքում: Միշտ հիշիր, որ վերջնական որոշումը քոնն է ունենալ հարաբերություն, թե՝ ոչ, և եթե որոշել ես ունենալ, ապա նաև պետք է գիտակցես այն բոլոր հետևանքները, որ կարող են լինել հարաբերության վերջում կամ ընթացքում: Եթե որոշել ես դեռևս սպասել կամ չունենալ ընդհանրապես սեռական հարաբերություն, սա ևս քո կարևոր որոշումն է, որը պետք է հարգի քո զուգընկերը: Վերոնշյալ պարագայում ոչ ոք քեզ չի կարող ստիպել կամ սպառնալ, հակառակ դեպքում պետք է հասկանաս, որ սխալը դիմացինի մեջ է և լրջորեն մտածես արդյոք ուզում ես շարունակել շփումը տվյալ մարդու հետ: »

  4. Հ.Շ. says:

    նորէն, ասոնք բացատրւում են երեխաների, Հայաստանի մէջ…՝

    « Գենդերային ինքնությանն անդրադառնալիս կարևոր է տարանջատել տրանսգենդեր հասկացությունը, որը կարող է ներառել տրանսսեքսուալ և տրանսվեստիտ հասկացությունները:

    Ցիսգենդերն այն անհատն է, ով նույնականացնում է իրեն ծննդյան ժամանակ հաստատված նույն գենդերի հետ, օրինակ կինն իրեն նույնականացնում է որպես կին, կամ տղամարդը՝ որպես տղամարդ:

    Տրանսգենդերությունը գենդերային ինքնության և կենսաբանական սեռի անհամապատասխանելիությունն է: Որոշ տրանսգենդերներ իրենց համարում են հակառակ սեռի ներկայացուցիչ:

    Այլ կերպ ասած` մարդիկ են, ովքեր անհարմար են զգում ծննդյան ժամանակ իրենց վերագրված գենդերից, ապրում ու դրսևորում են իրենց այլ գենդերին բնորոշ ձևով և ամենակարևորը`զգում են որպես այլ գենդերի պատկանող անհատ: Օրինակ, նրանք, ովքեր մեծացել են որպես իգական սեռի անհատներ, սկսում են իրենց դրսևորել այնպես, ինչպես դա սովորաբար անում են տղամարդիկ. կարող են հագուստ գնել խանութի տղամարդկանց բաժնից, կարող են շատ կարճ կտրել գլխի մազերը և այլն, ինչպես նաև իրենց համարում են տղամարդ:

    Տրանսսեքսուալն այն անհատն է, ով լիովին նույնականանում է հաստատված սեռին հակառակ գենդերային դերին և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով: Այն հաճախ ուղեկցվում է սեփական առաջնային և երկրորդային սեռային հատկանիշների ուժեղ մերժմամբ և նախընտրած գենդերին բնորոշ մարմին ունենալու ցանկությամբ: Տրանսսեքսուալ անհատը կարող է ցանկանալ բժշկական միջամտություն իրականացնել, սակայն վերջինս պարտադիր պայման չի հանդիսանում, ինչպես նաև կարող է իրականացնել սոցիալական փոփոխություն արականից իգական կամ իգականից արական, որը բազմաթիվ , բայց ոչ բոլոր դեպքերում, ներառում է նաև սոմատիկ փոփոխություն հակառակ սեռի հորմոնային թերապիայի և սեռական օրգանների վիրահատությամբ/սեռի փոփոխության վիրահատություն/:

  5. Հ.Շ. says:

    եւայլն. եւայլն.
     
    . NGO նշանակում է Non-Governmental Organization
     
    հետեւաբար էական սխալ մըն է նախարարի մը յայտարարութիւնը, թէ Non-Governmental Organization մը կառավարութեան «գործընկերն» է
     
    այստեղ բացայայտւում է ուրեմն որ կառավարութեան մէջ իրոք կան տարրեր, որոնք յատուկ ideological agenda մը ունին
     
    ինչ որ ընդհանրապէս վտանգաւոր բան է, քաղաքականութեան մէջ, եւ նամանաւանդ՝ կառավարական մակարդակի վրայ

    լաւ ու իսկական լաւ կառավարութիւնը կը ծառայէ երկրին, նկատի առնելով անոր համայն բնակչութիւնը, եւ ոչ միայն զայն ընտրողների կորիզին
     
    .  ultra-liberal գաղափարներու արմատական, ծայրայեղական ակտիվիզմը, ոչ միայն չի հասնիր իր նպատակներուն, այլ հակառակ ազդեցութիւնը կ’արտադրէ
     
    ցայտուն օրինակ մը տալու համար՝ Տօնալտ Թրամփը, դէպի ծայրահեղ Աջ թեքուած իր կուսակցութեամբ եւ ընտրական զանգուածով, դարձաւ ԱՄՆի նախագահ, շնորհիւ… Օպամային. վերջինիս եւ իր շրջապատի ultra-liberal policy-ներն է որ արթնցուցին եւ զօրացուցին Պահպանողականութեան ամենակոշտ ուժերը
     
    .  պարզ է թէ Հայաստանը անգամ մը եւս փորձառական խարխափումներու մէջ է. մաղթենք որ այս անգամ իր ճանապարհը կը գտնէ. սակայն ինչպէս կ’ըսեն, երբ որ նեղ ու մութ փակուղիին մը մէջ, մեծ ջանքերով, առաջանում ես, երբ յանկարծ անոր ծայրը կը տեսնես լոյսը, կը մնայ որ յուսաս թէ դա դիմացէդ եկող սրընթաց գնացք մը չէ…

  6. Հ.Շ. says:

    ներեցէք, վերջացնեմ՝
     
    .  երեխաների նկատմամբ սեռային յարձակումների քանակը, ըստ Ոստիկանութեան պարզած թիւերուն, փոքր չէ… Հայաստանի համար, շատ է…
     
    նկատի պէտք է  առնել նաեւ թէ շատ մը այդ բնոյթի պարագաներ երբեք չեն հասնիր Ոստիկանութեան կամ որեւէ հանրային ծառայութեան ուշադրութեան. կը ծածկուին, գաղտնի կը պահուին ընտանիքներու, համայնքներու մէջ… զոհն ալ կը լռէ, ցմահ, ամօթից…
     
    . խնդիր հանած այդ գրքոյկը վնասակար չէ ուրեմն, եւ կրնայ օգտակար ըլլալ
     
    սակայն հիմնական խնդիրը այդ չէ
     
    .  որեւէ քարոզչութեան նպատակը քարոզիչին հանար համակիրներ շահիլն է… երբ որ սակայն քարոզչութիւն մը աւելի ժխտական հակազդեցութիւններ կ’արտադրէ, միաժամանակ խնդիրներ յարուցանելով, խլրտում, իրարանցում ստեղծելով, ուրեմն այդ քարոզչութեան նպատակը՝ այլ է… եւ կարող է որ քարոզիչը իսկ չգիտակցի թէ գործածւում է որպէս քանդումի գործիչ… ուժերը ձեռքը, որոնք լաւ գիտեն թէ ինչ տեսակի անձ իտի զատեն, իրենց խորտակիչ գործը կատարելու համար, մանաւանդ՝ լաւագոյն միտումներով

  7. Հ.Շ. says:

    հիմա ձեզանից եմ տեղեկացվում, իսկապէս մերսի, թէ այդ գրքոյկի վերջաբանում հեղինակները նշած են երեխաների ուղղուած այդ կայքէջը, ուր կը գտնենք այն հատուածները որոնք վերեւ հրապարակեցի…
    https://www.aravot.am/2019/05/07/1041308/

    ես չէի տեսած այդ մէկը…

    ուրեմն հիմա ա՛լ աւելի յստակ է թէ գրքոյկը պատրուակ մըն էր միայն… ամենանուազ քննադատելի նիւթը մէջտեղ հանեցին, մնացեալը տարածելու համար

    անգամ մը եւս՝ նախարար մը բացէ ի բաց զօրակցում է այս շարժումին

    զարհուրելի յարձակումի մը տակ է երկիրը

    կան որ ասում են թէ այսպիսի նիւթեր diversion են, ռազմաճակատէն հեռացնելու համար ժողովուրդի ուշադրութիւնը… կարող է որ հակառակը լինի… ներքին վտանգները աւելի մտահոգիչ են, քան թէ պատերազմը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031