Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայում ՑԵղասպանության հիշատակին նվիրված գիտաժողով է անցկացվել. ermenihaber.am

Մայիս 06,2019 23:30

«Ասորի կանանց ֆեդերացիան» Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է կազմակերպվել։ Գիտաժողովի ընթացքում Թուրքիային կոչ է արվել ճանաչել 1915թ․ հայերի, ասորիների և հույների դեմ իրագործված ցեղասպանությունը։

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ասորական համայնքի մի շարք ներկայացուցիչներ, գիտնականներ, մտավորականներ, այդ թվում՝ պատմական գիտությունների պրոֆեսոր Դեյվիդ Գաունթը, Շվեդիայի «Ձախերի» կուսակցության նախկին պատգամավոր Մուրադ Արթինը, գրող և լրագրող Ռագըփ Զարաքոլուն, գրող Աննա Մալլեն, Ցեղասպանության զոհերի հարազատներից Բերոլին Դենիզը և այլք։

Պատմաբան Դեյվիդ Գաունթը ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած մի քանի կանանց հիշողությունները։ Նա տեղեկացրել է, որ Ցեղասպանության մասին վկայող մի շարք փաստաթղթեր թարգմանվել են շվեդերեն։ Գաունթը նաև հաստատել է, որ պատմաբանների մեծ մասը համակարծիք է այն հարցում, որ 1915թ․ հայերի, հույների ու ասորիների հետ տեղի ունեցածը հենց ցեղասպանություն է եղել։

Նախկին պատգամավոր Մուրադ Արթինը իր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և առերեսվի իր անցյալի հետ, քանի որ այդպես շատ բան կարող է  շահել։ Միաժամանակ նա նաև ցավով արձանագրել է, որ Թուրքիայի դպրոցներում  սովորեցնում են, թե երբևէ Ցեղասպանություն չի եղել, ավելին, վերջին շրջանում նաև տարածվում են անհիմն պնդումներ այն մասին, թե իրականում հայերը, ասորիներն ու հույներն են թուրքերին ցեղասպանության ենթարկել։

Գրող Աննա Մալլեն գրքի տեսքով հրատարակել է Ցեղասպանությունը վերապրած կանանց և նրանց հարազատների վկայությունները։ «Եթե Թուրքիան և մյուս երկրները ճանաչեն Ցեղասպանությունը, ցեղասպանվածների վերքերը կսկսեն ապաքինվել։ Ցեղասպանութան զոհերից պետք է ներողություն խնդրել։ Սա շատ կարևոր է, եթե դա տեղի ունենա, փոխըմբռնում կապահովվի և շատ մարդիկ կներեն տեղի ունեցածը», – ասել է գրողը։

Իսկ ասորի գրող Բեսիմ Այդընի կարծիքով՝ Թուրքիան ի վերջո հարկադրված է լինելու ճանաչել հայերի, հույների և ասորիների Ցեղասպանությունը։ Այդընը անդրադարձել է այն փաստին, որ Շվեդիայի խորհրդարանը 2010թ․ ընդունել է Օսմանյան Կայսրությունում հայերի, ասորիների ու պոնտացի հույների դեմ իրագործված Ցեղասպանությունը, սակայն ընդունված բանաձևի կիրարկումը առկախվել է։ Ասորի գրողի խոսքով՝ դրա պատճառը թուրք-շվեդական բազմամիլիարդանոց առևտրաշրջանառությունն է, որը մեծ չափով կարող է տուժել նմանատիպ բանաձևի ուժի մեջ մտնելու դեպքում։

Աղբյուր`    evrensel.net/ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ապրիլ 24-ին գտնուեցայ Օռէպրօ քաղաք /Շուէտ-Ստոքոլմէն 250 Քմ արեւմուտք/ ուր ասորի համայնքի ջանքերով քաղաքապետարանը սիրուն յուշարձան մը նուիրած է Ասորի-հայ -յոյն նահատակներուն ; Նոյն օրը ներկայ գտնուեցայ նաև Հայածէս Պատարագին որ Մատուցեց Մխիթարեան ծանօթ միաբան մը մասնաւոր հրաւէրով ժամանած ; Զարմացած մնացի որ յետ պատարագի յուշարձանի շուրջ հաւաքուեցան Միայն հայեր իրենց եռագոյն դրօշներով և վարդապետով և ներկաներուն մէջ չկար ոչ մէկ ասորի կան յոյն ; խօսք առին միայն հայերէն և շուետերէն /փոխ-քաղաքապետը և հայ պատգամաւորը – քաղաքապետարանի խորհուրդի վաղեմի անդամ / ; Ինչպէս բացատրել այս երեւոյթը ?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031