Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ընդունեց ՀՀԿ-ական պաշտոնյայի հրաժարականը եւ ազատեց նրան պաշտոնից

Մայիս 06,2019 22:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ստորագրել է որոշում. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Գրիգորյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «168 ժամ»-ը հաղորդել էր, որ Արտակ Գրիգորյանը հրաժարական է տվել «պետական կառավարման համակարգում քրոնիկ դարձած «հներ ու նորեր» կամ «սևեր ու սպիտակներ» անհաշտ պայքարի ենթատեքստում: Մասնավորապես այս պաշտոնյայի դեպքում, հրաժարականի հիմնական պատճառներից մեկը նրա ՀՀԿ-ական ծագումն են համարում»:

2009 թվականից համակարգ եկած Արտակ Գրիգորյանը նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ըստ լրատվամիջոցի՝ լարված հարաբերություններ չի ունեցել, սակայն եղել է նախարարությունում մեկուսացված վիճակում: Զարուհի Բաթոյանն էլ, «հեղափոխական մյուս պաշտոնյաների պես, վարակվել է հների նկատմամբ չպատճառաբանված անվստահությամբ»:

Հիշեցնենք, որ Արտակ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր է, ՀՀԿ խորհրդի անդամ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031