Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ իրավապաշտպանին Կրասնոդարում առաջարկում են քաղաքացիության հարցերի համար դիմել Ադրբեջանի դեսպանատուն

Մայիս 06,2019 22:30

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ապրող ազգությամբ հայ իրավապաշտպան Ալբերտ Գայամյանը փաստաթղթեր է ներկայացրել, որում ապացուցվում է նրա՝ Ռուսաստանի քաղաքացիությունը:

Ալբերտ Գայամյանը ծնվել է Բաքվում, ծառայել է Գերմանիայում և այժմ ապրում է Կրասնոդարում՝ ծավալելով լրագրողական և իրավապաշտպան գործունեություն:

Չնայած նրան, որ Գայամյանի անձնագիրը, վարորդական իրավունքը և մյուս բոլոր փաստաթղթերը ստացվել են Կուբանի մայրաքաղաքում, իշխանությունները չեն ընդունում նրա քաղաքացիությունը և առաջարկում են դիմել ՆԳՆ՝ քաղաքացիություն ստանալու հայցով:

2016թ. աշնանը Գայամյանը դիմել է այդ քայլին՝ նախապես դա համաձայնեցնելով ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն 2017թ. գարնանը նրան հայտնել են, որ դիմումը մերժվել է:

2019թ. մարտի 19-ին Գայամյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով  օժանդակել իր տեղափոխմանը կամ իր արտաքսմանը Ստեփանակերտ: Սակայն ապրիլի 23-ին նա պատասխան է ստացել, որում ասվում է, թե «Ռուսաստանի Դաշնության սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար Դուք պետք է դիմեք Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031