Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Օլեգ Բելոկոնևին:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համատեղ գործունեությունից, ինչպես նաև կարևորել են այդ ուղղություններում գործակցության զարգացումը:
Կողմերը դրական են գնահատել ադրբեջանական բանակում բելառուսական տարբեր նշանակության ռազմական արտադրանքի շարք ընդունումը:
Քննարկելով երկու երկրների միջև ռազմատեխնիկական գործակցության հարցերի լայն շրջանակ՝ կողմերը սահմանել են ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված նոր խոշոր նախագծերի իրականացումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ