Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ է, երբ ինչ-որ մեկը ասում է քեզ՝ իջեցնես քո կամ իր տաբատը…». ինչ է երեխաներին սովորեցնում աղմուկ հանած գիրքը

Մայիս 06,2019 22:11

«Իմ մայրիկն ասում է, որ մարմնի այն մասերը, որոնք գտնվում են լողազգեստի տակ, մարմնի անձնական մասերն են՝ կրծքերը, սեռական օրգաններն ու հետույքը: Ոչ ոք իրավունք չունի դիպչելու իմ մարմնի անձնական մասերին, և ես իրավունք չունեմ դիպչելու մեկ այլ անձի մարմնի այդ մասերին»,- սա «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ կողմից պատրաստված աղմկահարույց «Իմ մարմինն անձնական է» գրքից մի հատված է:

3-6 տարեկան երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված գրքի հեղինակները վստահ են, որ սեռական բռնությունից պաշտպանելու և սեռական բռնությունը կանխելու համար լավագույն միջոցը  երեխային  իր մարմնի անձեռնմխելիության մասին տեղեկացնելն ու «լավ» և «վատ» հպումների մասին պատմելն է:

«Շատ սխալ է, երբ մեծահասակները կամ քեզանից տարիքով մեծ երեխաները փորձում են դիպչել քո մարմնի անձնական մասերին՝ քո կրծքերին, սեռական օրգաններին կամ հետույքին:

Սխալ է, երբ ինչ-որ մեկը ասում է քեզ, որ իջեցնես քո կամ իր տաբատը, կամ երբ ինչ- որ մեկը փորձում է նկարել քեզ առանց հագուստի:

Դա կարող է լինել անծանոթ կամ ծանոթ մարդ, ում դու ճանաչում ես՝ ուսուցիչ, դայակ, ընկեր, ինչ-որ մեկը քո ընտանիքից:

Հիմա դու գիտես, որ եթե նման բան լինի, դու պետք է բարձր բղավես՝ «ՈՉ»: Գիտես նաև, որ եթե նման բան լինի, որքան էլ որ դու անհանգստանաս, ամաչես կամ վախենաս, դու կարող ես և պետք է պատմես այդ մասին քո մայրիկին, կամ ինչ-որ մեկին, ում դու վստահում ես:

Եթե ինչ-որ մեկը քեզ չհավատա, պատմի՛ր մեկ այլ անձի:

Կարևոր չէ ինչ է կատարվել, կարևոր է հիշես, որ դու մեղավոր չես»,-  գրված է գրքում:

«Իմ մարմինն անձնական է» գիրքը, բացի  մարմնի անձնական մասերի անձեռնմխելիության մասին տեղեկացնելուց պատմում է նաեւ անձնական իրերի մասին՝ նամակներ, խոզանակ եւ այլն, երեխաներին սովորեցնում է նաեւ, որ անձնական իրերին պետք չէ  ձեռք տալ, վերցնել առանց թույլտվության:

«Իմ ծնողները երբեմն փակում են իրենց սենյակի դուռը: Այդ ժամանակ ես գիտեմ, որ չպետք է մտնեմ ներս առանց ծնողներիս համաձայնության: Եթե իմ սենյակի դուռն է փակ, դա նշանակում է, որ ես ցանկանում եմ մենակ մնալ»,- փոքրիկ ընթերցողներին պատմում է գրքի հերոսը՝ 5 ամյա Նարեն:

Գրքի վերջաբանում հեղինակները մի քանի խորհուրդ են տալիս բռնության ենթարկված երեխաների ծնողներին, մասնավորապես ինչպես անել, որ երեխան իրենց վստահի ու պատմի հնարավոր բռնության դեպքը եւ ինչպես օգնել իրենց երեխաներին նման դեպքերում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հառաչանք…

    ինչո՞ւ ճիշդ մակարդակի վրայ չէք զետեղեր նիւթը…

    .    այդ գրքոյկը, ինքնին, խնդիր չէ

    անոր բովանդակութիւնը, ծայրէ ծայր, չ’արդարացներ այդքան խնդիր, իրարանցում…

    .  սակայն նաեւ, ամէն մարդ ապուշի տեղ պէտք չէ դնել…

    այդ գիրքը տարածող, խնդրոյ առարկայ կազմակերպութիւնը, յատկապէս երեխաների ուղղուած իր նորագոյն ծրագրին մէջ, սփռում է նաեւ բազմաթիւ այլ գրութիւններ…

    որպէս, մասնայատուկ կերպով, երեխաների՛ վերաբերող թելադրանքներ, այդ սփռումները, նուազագոյնը, հակասում են Փաշինյանի այդ նոր յայտարարութիւնը, թէ՝ ինք պաշտպանն է աւանդական Եկեղեցւոյ արժէքներին

    ամէն դէպքում, որպէս երեխաների ուղղուած, քարոզչական բնոյթի գրութիւններ, անոնք կարող ենք հարց հանդիսանալ նոյնիսկ արեւմտեան երկիրներում…

    . եթէ տակաւին չէք տեսել, խնդրեմ, մի հատ գացէք, կարդացէք…
    ( կապը այստեղ տեղադրելով, ես չեմ ուզեր իրենց գործիքը դառնալ.
    ե-հասցէս ունէք, եթէ ուզէք, դիմեցէք. սեփական ուղիով, սիրով կը փոխանցեմ Ձեզի այդ Կայքէջին կապը)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031