Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերիյ Օսիպյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալի հետ

Մայիս 06,2019 20:30

Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ: Վալերիյ Օսիպյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում: Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում արդյունավետ է փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Ջորգեն Էնդրյուսն ավարտին շնորհակալություն հայտնեց Վալերիյ Օսիպյանին բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում քննարկվել էր նաև, թե Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն իրավապահ ոլորտի իր փորձառությամբ ինչպես կարող է աջակցել Հայաստանի ազգային ոստիկանությանն իր հավակնոտ բարեփոխումներում: Հանդիպումն անցավ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031