Մայիսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1969 թ. ծնված Արա Թ.-ն, ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ավտոմեքենայի բանալին, ինչպես նաև հրաժարվել է օգտվել սթափության աստիճանը որոշող սարքից, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում, մինչ ավտոմեքենայի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը, Արա Թ.-ն հայհոյանքներ հնչեցնելով՝ մահակով կոտրել է իր ավտոմեքենայի ապակիները, այնուհետև քարով հարվածել և կոտրել է Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի դիմապակին, ինչից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն