Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 «Ուսանողի կարծիքը կարևոր է բարեփոխումների համար». Տիգրան Հակոբյան

Մայիս 06,2019 18:00

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ ) ս.թ մայիսի 3-ին կայացավ հանդիպում հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ:

«Հոգաբարձուների խորհրդի գործունեությունը իրականացնելու համար, ըստ իս, միակողմանի ինֆորմացիա ենք հավաքում, այդ իսկ պատճառով որոշում ենք կայացրել, որ ուսանողները և դասախոսները պետք է ներկա լինեն քննարկմանը և ակտիվ մասնակցություն ունենան: Ուսանողի կարծիքը կարևոր է բարեփոխումների համար: Այսօր ակնկալում եմ առողջ բանավեճ»,- հանդիպման սկզբում ասաց Տիգրան Հակոբյանը:

Հանդիպմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ԵՊԼՀ գիտական խորհրդի քարտուղար Հասմիկ Փիլավջյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը: Բացի նրանցից ներկա էին նաև բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ շատ ուրախ կլինի լսել բազմաթիվ կարծիքներ. «Եղեք ազատ և առանց ամաչելու հայտնեք ձեր մտահոգությունները: Կցանկանայի լսել ձեր ուսումնական ֆանտազիաները, ինչն է ձեզ դուր գալիս, ինչը կցանկանայիք փոխել և այդպես շարունակ»:

Ուսանողները հերթով հնչեցնում էին իրենց մտահոգող հարցերը, դրանցից մի քանիսը վերաբերում էին տեխնիկական միջոցների սակավությանը, մյուսներն էլ ուսումնական գործընթացը հեշտացնելուն և ավելի ժամանակակից դարձնելուն:

Ուսանողներից մեկը բարձրացրեց տեխնիկական վերազինման հարցը, այդ հարցին ի պատասխան, Տիգրան Հակոբյանը կատակեց. « Այն կառույցը, որը ես եմ ղեկավարում, ևս ունի նորագույն տեխնիկայի կարիք, բայց համամիտ եմ՝ առաջնային խնդիր է վերազինումը, կփորձենք գտնել հովանավորների, որոնք կաջակցեն մեզ»:

Համալսարանն ավարտած բազմաթիվ թարգմանիչներ մտավախություն ունեն համաժամանակյա (սինխրոն) թարգմանություններ անելու հետ կապված: Այն հարցին, թե ինչպես կարող ենք այդ hարցին լուծում տալ, Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Audio-lingual սենյակ ստեղծելու համար ֆինանսավորում է պետք գտնել, շատ լավ առաջարկ է, ես անձամբ ուրախ կլինեմ Բրյուսովում տեսնել այդպիսի սենյակ, որի օգնությամբ որակյալ մասնագետներ կունենանք»:

Հաջորդ հարցը վերաբերում էր պատճեններին, որոնք ուսանողների «գլխացավանքն» են համարվում: Ուսանողներից մեկն ասաց,թե ինչու են որոշ դասախոսներ պարտադրում կատարել պատճենահանում, եթե հնարավոր է նույն նյութն օգտագործել էլեկտրոնային տարբերակով. ինչո՞ւ համալսարանը չի թվայնացնում որոշ անհրաժեշտ և առաջնային նյութեր, որին ի պատասխան Կարինե Հարությունյանը ասաց. «Այդ հարցը արդեն հասցրել ենք բարձրաձայնել բազմաթիվ ամբիոններում և փորձել ենք որոշ չափով խնդրին լուծում տալ, հուսով եմ՝ օրեր անց դուք կզգաք փոփոխությունը»:

Նաև հնչեց առաջարկ համալսարանը գովազդելու, որպեսզի բոլոր դիմորդները տեղեկանան Բրյուսովում առկա բաժինների և ամբիոնների մասին:
Հոգաբարձուների խորհրդի անդամները առաջարկը հավանության արժանացրին և հավելեցին, որ բազմաթիվ համալսարաններ իրենց բյուջեի մեծամասնությունը տրամադրում են գովազդին. կարելի է հետևել մյուս համալսարանների փորձին:

ԵՊԼՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031