Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարսեղ Բեգլարյանի պաշտպանին լրացուցիչ ժամանակ է հարկավոր. նիստը հետաձգվեց

Մայիս 06,2019 17:35

«Դիմել եմ աշխատակազմին և խնդրել հետաձգել այսօր նշանակված դատական նիստը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Վահագն Թորոսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին` բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 14.30-ին:

Վահագն Թորոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց նիստի հետաձգման պատճառները. «Նիստը հետաձգվեց, քանի որ ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ գործի նյութերին: Նոր եմ ընդգրկվել գործով որպես պաշտպան. ինձ ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար: Նախորդ դատական նիստին որոշված էր դատական հաջորդ նիստի օրը՝ մայիսի 6-ը: Ինձնից փորձեցին ճշտել բավարա՞ր է այդ ժամկետը նյութերին ծանոթանալու համար, ասացի կփորձեմ, ասացին, եթե չհասցնեմ, տեղեկացնեմ աշխատակազմին: Ուստի այսօրվա նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Շանթ» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031