«Տարիներ առաջ մի ձեռնարկ էր տպագրվել հասարակական կազմակերպության կողմից, որը բացատրում էր թմրամիջոցների տեսակները, օգտագործման ձեւերը, որը պետք է դասավանդվեր դպրոցների բարձր դասարաններում:
Ուսումնասիրվեց եւ ակնհայտ դարձավ, որ դա կարող է ունենալ հակառակ ազդեցություն: Այսինքն, երեխաները, որ չգիտեն այս կամ այն թմրամիջոցի մասին, այս անգամ կիմանան, եւ կիմանան նաեւ դրանց օգտագործման ձեւերը»,-ասուլիսում հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նշեց նաեւ, որ նույնը վերաբերվում է նաեւ ինտերնետային խաղերին. «Մի երեխա հայտնաբերվեց, որը ծնողից էր լսել խաղի անունը, սկսել էր խաղալ, դասընկերներին էր փորձել ներգրավել: Հայտնաբերվեց, մեր կողմից կանխարգելիչ աշխատանք տարվեց, ծնողներին հրավիրեցինք: Կարծում եմ, ամեն դեպքում պետք է հաշվի առնել տարիքային ցենզը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ