«Իրավաբան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ներսես Խաչատրյանը, ով սկսած 12.03.2019թ-ից ապօրինի կերպով պահվում է կալանքի տակ, արդեն 2 ամիս շարունակ պայքարում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից ՝ անօրինականություններով ուղեկցվող գործողությունների դեմ, համոզվելով, որ իր դեմ գործում է մի ամբողջ«ապարատ», որոնց նպատակը Ներսես Խաչատրյանին կալանքի տակ պահելն է, չգտնելով այլ միջոց սեփական ոտնահարված շահերը պաշտպանելու համար, 06.05.2019թ.-ից սկած պաշտոնապես հացադուլ է հայտարարել, իսկ սկսած 10.05.2019թ.-ից պատրաստվում է նաև ջրադուլ անել:
Այսպես իր բողոքի ձայնն է բարձրացնում դեպի պետական բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես՝ պահանջում է հանդիպում ՀՀ կառավարության վարչապետի և ՀՀ Գլխավոր դատախազի հետ:
Մամուլի հաղորդագրություն