Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Մայիս 06,2019 16:26

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին:

ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ 2019 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 315 պրիմ 2–րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կոտայքի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031