Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Առանձին ոլորտներում, առանձին գործարարներ դեռեւս շարունակում են մենաշնորհային դիրքը պահպանել»

Մայիս 06,2019 16:10

«Որքան ես եմ հասկանում՝ մենաշնորհի խնդիրը ոչ թե չկա, միշտ էլ եղել է, հիմա էլ որքան գիտեմ՝ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նա նշեց, որ այն մեթոդները, որոնց միջոցով նախկինում թույլ չէին տալիս մյուս գործարարներին մտնել շուկա, հիմա կարծես չկան:

«Հիմա գերիշխող դիրք զբաղեցնողները շարունակում են մնալ, բայց չեն կարողանում նախկինի պես օգտագործել ոչ շուկայական, ոչ տնտեսական մեթոդներ»,-ասաց Հոկտանյանը: Նրա կարծիքով՝ կարծես թե չկա նաեւ քաղաքական եւ բիզնես վերնախավի սերտաճում:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ նկատեց՝ եթե նախկինում կար քաղաքական մենաշնորհ, դրա առկայության դեպքում չէր կարող չլիներ տնտեսական մենաշնորհ:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում այսօր մենաշնորհներ չկան, նոր իշխանությունը այն վերացրել է, տնտեսագետը նշեց. «Այդ հայտարարությունն այն իմաստով էր ասված, որ իսկապես, այնպիսի պայմաններ են ստեղծել, որ ցանկացած մարդ կարող է զբաղվել բիզնեսով: Խնդիրն այն է, թե որքան է ֆինանսական հնարավորությունը, շուկայում կարո՞ղ են տեղավորվել, թե՞  ոչ: Ի վերջո, մենաշնորհ քանդելը շատ դժվար է»:

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ այսօրվա կառավարությունն իր ամբողջ ռեսուրսները չի օգտագործում գերիշխող դիրք զբաղեցնողների մասնաբաժինը շուկայում նվազեցնելու առումով. «Օրինակ՝ վառելիքի շուկան: Ո՞րն է պատճառը, որ մեզ մոտ 3 ընկերություն է զբաղվում բենզինի բիզնեսով, երբ հարեւան Վրաստանում ավելի շատ են: Մասշտաբի էֆեկտ կա, ի՞նչն է պատճառը, երբ մի ընկերություն, որը Վրաստանում զբաղվում է բենզինի բիզնեսով, այստեղ էլ մուտք գործեր, կամ հակառակը լիներ: Հիմա պարզվում է՝ մեզ մոտ բենզինի շուկայում վրացական կողմի պատճառով արհեստական արգելք են սահմանում՝ Փոթիի նավահանգստում, վրացական երկաթուղում չեն թողնում, գործարարները չեն կարողանում այստեղ մուտք գործել: Այստեղ կառավարությունը խնդիր ունի, գործ ունի անելու»:

Տնտեսագետի կարծիքով՝ «Մեր տնտեսության առանձին ոլորտներում, առանձին գործարարներ դեռեւս շարունակում են մենաշնորհային դիրքը պահպանել: Այս առումով ե՛ւ օրենսդրական դաշտում անելիք կա, ե՛ւ գուցե պետք է սկսնակ գործարարներին հնարավորություն տալ, մանավանդ որ գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցողները այդ ամենին հասել են ոչ հավասար պայմաններում»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031