Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրները նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը

Մայիս 06,2019 15:10

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանին:

Հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նրանք ընդգծել են, որ հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների կապի սերտացումը:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ այն կարևոր գործ է իրականացում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031