«Սեյրան Օհանյանը միշտ եղել է ու կա ամենասիրելի եւ ամենահարգված զինվորականներից մեկը ՀՀ-ում եւ Արցախում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի հանդեպ մեղադրանքի առաջադրմանը, ասաց ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
«Հայրենասիրությունը քաղաքականության հետ մի շփոթեք»,-հորդորեց ազատամարտիկը, ապա նշեց,-«ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլեւ այլ մարդիկ փրկել են հազար մարդու կյանք: Երբեւէ չհավատաք, որ նման անձանցից որեւէ մեկը կարող էր զենք բարձրացնել կամ գնդակ ուղղել այս կամ այն մարդու վրա: Դա իմ անձնական կարծիքն է, ես իրավական հարցերին չեմ խառնվում: Մարդուն պետք է ներկայով էլ դատել: Նա հայրենանվերի դիրքում է հիմա, ինչպես եւ կար անցյալում: Կոմանդոսն էլ, օրինակ, հիմա ԶՈՒ-ում չէ, բայց իր գիտելիքներով օգնում է բանակին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2299178463734702/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ