Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանին հարցրին՝ ինչո՞ւ չի դատապարտել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը

Մայիս 06,2019 14:44

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է, որ ինքը դատապարտել է մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը (լուսանկարում) չի դատապարտել:

«Դուք սպասում էիք, որ ես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը պետք է դատապարտե՞մ: Ո՜չ, ես երկակի ստանդարտ չեմ տեսնում, որովհետեւ խոսքը հասարակական կազմակերպության քննարկման մասին է: Խոսքն ասուլիսի մասին չի եղել, ազատ խոսքի սահմանափակում չի եղել: Խոսքն ազատ գործելու հնարավորության մասին է»,-հարցին ի պատասխան ասաց Զարուհի Բաթոյանը՝ 100 օրվա առիթով նախարարությունում կազմակերպված ասուլիսում:

Ըստ նախարարի. «Ձեր նշած ասուլիսը բոլորովին այլ պայմաններում էր, բոլորովին այլ իրավիճակում: Այս իմաստով որեւէ ընդհանուր բան չեմ տեսնում այդ ասուլիսի եւ գրքի քննարկման միջեւ»,-ասաց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031