Լիոնի Բելկուր հրապարակում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բացառիկ հուշակոթող, որը բաղկացած է 36 սպիտակ քարերից: Դրանք բերվել են Հայաստանից եւ այն երկրներից, որտեղ ժամանակին ցեղասպանություն է տեղի ունեցել: Ամեն տարի ապրիլի 24-ին հուշակոթողն իր շուրջն է մեկտեղում ֆրանսահայերին, որոնք հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնում են պատմական արդարության վերականգնման մասին:
Թեեւ ժամանակին Ֆրանսիայի թուրքական համայնքի ադամները բողոքում էին ընդդեմ հուշակոթողի շինարարության, սակայն, այն վեր խոյացավ՝ խորհրդանշելով նաեւ ֆրանսիացի ժողովրդի եղբայրական զգացումները հայերի հանդեպ:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Լիոնի՝ Լյումիեր եղբայրների թանգարանի մասին՝ կարդացեք:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ,
04.05.2019