Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ փոփոխություններ կարող են լինել Խնայբանկի ավանդների տրամադրման պայմաններում

Մայիս 06,2019 14:08

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց վիճակագրության խնդիր կա, քանի որ կենտրոնացված հաշվառման համակարգը դեռ կայացած չէ մեր երկրում: Այսօր այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պաշտոնավարման 100-օրվա առիթով հրավիրած ասուլիսում: Նա ասաց, որ կառավարության նախարարական կոմիտեի ժամանակ այս հարցը քննարկվել է:

«Միաժամանակ փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության դեպքերը հաճախ կարող են լինել սոցիալապես անապահով ընտանիքներում խոցելի խմբերում, բայց դա չի նշանակում, որ մենք խոսում ենք միայն այդ ընտանիքների մասին: Այս բռնությունն այնպիսի երեւույթ է, որ չի ճանաչում ոչ սոցիալական դիրք, ոչ պաշտոն, ոչ այլ հանգամանքներ»,-ասաց նախարարը՝ նշելով,  հաշվառման կենտրոնացված համակարգը թույլ է տալու կենտրոնացված հաշվառում իրականացնել եւ տարբեր գերատեսչություններից հավաքագրել տեղեկատվությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներքո. «Կիսամյակը մեկ կհրապարակենք տվյալները: Մենք ունենք վիճակագրություն, որը մեզ տրամադրել են գործընկեր կազմակերպությունները, բայց չենք կարող ասել, որ այն վերջնական է»։

Մեր քաղաքացիներին մտահոգող Խնայբանկի ավանդների առնչությամբ էլ նախարարը հայտնեց, որ չի բացառվում,որ ավանդների տարիքային շեմը իջեցնեն եւ ժառանգներին էլ փոխհատուցելու հարցը դիտարկեն, բայց, թե՜ մեկը թե՜ մյուսը քննարկվում է. «Առաջարկներ միշտ եղել են՝ ժառանգների հետ կապված, բայց մենք ավելի պիտի կարեւորենք տարիքային շեմն իջեցնելու հարցը, քան՝ ժառանգներին փոխհատուցելու»:

Գործազրկության թեմայից խոսելով էլ Զարուհի Բաթոյանն ասաց,որ խնդիր կա ծրագրերի արդյունավետությունը վերանայելու:

Նախարարը նաեւ այն կարծիքին է,որ բացի սոցիալական խմբերին տրամադրվող աջակցությունից, պետք է նաեւ շատ ակտիվ կանխարգելման աշխատանքներ տանել, որպեսզի  քաղաքացիների իրազեկվածությունը բարձրանա եւ կարողանան իրենց իրավունքներն իրացնել, հեշտությամբ կարողանան օգտվել պետական ծրագրերից:

Զարուհի Բաթոյանը թվարկեց, թե ինչ է արել 100 օրվա ընթացքում:

Ասաց, որ 2019 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 2891 աջակցող սարք՝ հավաստագրերի միջոցով։

Սահմանվել է «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը», ըստ որի՝ ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից կտրամադրվի նաև ֆինանսական աջակցություն՝ մինչև 150 000 դրամի սահմաններում: Մեկ այլ փոփոխությամբ էլ թրաֆիքինգի զոհ երեխաներին պետության կողմից կտրամադրվի միանվագ աջակցություն 250 000 դրամի չափով:

Պետական կենսաթոշակ ստացող 21 000 շահառունեի համար նվազագույն կենսաթոշակի չափը հասցվել է նվազագույնը 25 000 դրամի: Բարձրացվել են նաեւ ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչի արդյունքում 63 000 շահառուների 2019 թվականի հունվարի 1-ից վճարվում է 25 500 դրամ նպաստ։

Ըստ Զարուհի Բաթոյանի, 303 բռնադատված անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին կներվի արտոնյալ պայմաններով տրամադրված 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկերը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031